Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ, Քեզ եմ պարզելու գավաթն հաղթողի, Փռվել ոտքի տակ` նման մայր հողի, Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ: Ծաղկի նմանակ`մութի դեմ փակվեմ, Սիրտս բացելով մի փոքրիկ շողի, Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ, Քեզ եմ պարզելու գավաթն հաղթողի...
*** Ժպիտ իմ դիմակի գերող, Տվայտանքն իմ հոգու պահիր, Ցավի դեմ խաբկանքի դու քող, Անարցունք աշխարհին նայիր: Մի տրվիր, չտրվել խոստումին, Պահերը դառնում են մտափոխ, Ծխում է մեր ծանոթ անցուղին Պատրանքը արևի լուսաշող: Էլ չասել ոչ մի խոսք,ոչ մի բառ, Սափորիս ջին-ոգուն կանչող, Խեցու մեջ ծովի հուշն է վառ, Չխոսկան սիրո պես հառաչող:
***** Չիմացա ինչ եմ անելու, Թանկը քո,կյանք,չիմացա, Աշխարհի թովչանքին հլու` Վայելքից նրա հեռացա: Օրերը գարունքս առած` Հեռացան,ախ,ուր,չիմացա, Իղձերս`աստղեր սառած, Նրանք ինձ,թե ես ուրացա: Չիմացա էժանն ու թանկը, Լուսանցքում այս ինչ եմ անում, Երազի նման է կյանքը, Արթնանալ եմ անվերջ ջանում:
**** Ցանկանում եմ քեզ սիրո խոսք ասել, Տոնի առիթով`օրը վարդանա, Խոսքը,որին դու շատ ես սպասել, Խոսքը,որ ասես լինի մանանա: Ուզում եմ խոսքով քեզ սիրտս բացել, Տոնական գինի մեր հացն ունենա, Այս օրվան ես էլ շատ եմ սպասել. Լույսի պես հետո լինի առօրյա:
***** Դու գարնան եղանակ` Խոստումներով ամռան, Ես աշնան գոլ երկինք` Սառը մտքերի մեջ: Ես վերջին լույս մի կիրք, Մոխրի տաք պահող պեծ, Դու թեժ բոցով կրակ` Օջախ չունեցող տան: Ես էլ,դու էլ`բախտով Ճամփորդներ ենք երկու, Գտած նույն երազով Կապված ենք մեկմեկու: **** Մաքրություն անելիս Մաքրողն է կեղտոտվում, Գործը բուռ է մտնում Մաքրություն անելիս: Փոշուց աչքն է լալիս, Միտքը ջուր է ծեծում, Մաքրություն անելիս Մաքրողն է կեղտոտվում:
|