|
|
|
|
|
В категории материалов: 23 Показано материалов: 1-10 |
Страницы: 1 2 3 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Просмотрам
Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ, Քեզ եմ պարզելու գավաթն հաղթողի, Փռվել ոտքի տակ` նման մայր հողի, Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ: Ծաղկի նմանակ`մութի դեմ փակվեմ, Սիրտս բացելով մի փոքրիկ շողի, Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ, Քեզ եմ պարզելու գավաթն հաղթողի...
Պոեզիա |
Просмотров: 658 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Ուժ կգտնեմ իմ մեջ քեզ էլ չփնտրելու, Որ խաչյալ մարմինդ իմ արյամբ չաղաղակի, Նոր հառնումիդ համար ես էլ չեմ այրվելու, Տաճարիս դուռը հին դու քո ձեռքով փակիր: Զարկերակն հավատիս կշոշափեմ թաքուն, Ինձ համար թող ոչ ոք չկանգնի աղոթքի, Ջուրն իր ճամփեն գիտի,նա կունենա նոր հուն, Ես դեռ դարձի չեկած մի անառակ որդի: Երկինքն ու երկիրը ինձ մոտիկ են այնքան, Մինչ եղել է հեղեղ, էլի է լինելու, Ես չեմ ուզում մտնել մեկ ուրիշի տապան, Ուժ կգտնեմ, գիտեմ, տապանն իմ շինելու...
Պոեզիա |
Просмотров: 1798 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Քնած լռության մեջ իմ արթուն սենյակի, Այսօրվա հուշը քո սիրով եմ ծրարում, Քամահար ծառերն են խշշում իմ նամակի, Մութը պատուհանից ինձ պես չի հեռանում: Կեսգիշերը անց է,հասցե է կորցրել Որոնումից հոգնած անունով մի քամի, Հուշերիս պահոցի բանալին եմ գտել` Թեքված սպասումի լուսավոր մի ժամի: Քո դեմքի գծերը,ձայնդ լուսաբողբոջ, Դեռ խառնում եմ անցած իմ օրվա ճերմակին, Հանդիպելով նորից անմեղ ու հեզ կնոջ, Ստվերդ ամաչեց մերկությունից կրկին: Ծրարում եմ հուշը իմ լուսե երեկվա` Հոգնությամբ գիշերվա ուշ ու լռին ժամի, Ստվերդ հեռացավ քամու թևին ահա` Թողնելով ինձ համար ծրարներ մի քանի:
Պոեզիա |
Просмотров: 738 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Ինչ պահեցիր մտքիդ մեջ, Որ անունը մոռացա, Իմ կարոտը մի որբ էր, Քո կարոտին մայրացա: Իմ շուրթերը, որ երեկ Անմեղ ժպիտ ունեին, Մի համբույրից այսօր հեգ Հուշիդ հետ են մտերիմ: Համբույրներիս Մարութա Վանքում թիթեռն ինչ անի, Լոկ մի համբույր է հիմա, Դրված զոհի սեղանին: Հավատքիդ հետ անբարիշտ, Ուխտատեղիս իմացար, Մոմիդ բոցը անհանգիստ Խորանիս մեջ մոռացար:
Պոեզիա |
Просмотров: 762 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Թե կարող ես`անցավ ապրիր, Ցավը տնքում է, Թե կարող ես` աչքդ կապիր, Արցունքն այրում է: Հացդ պահիր վաղվա համար, Թե այսօր կուշտ ես, Թե կարող ես` մի նայիր չար, Մի թող ինձ անտես: Թե կարող ես`երջանկացիր, Բախտի խնդիր է, Սակայն ցավին մի բամբասիր, Քենախնդիր է:
Պոեզիա |
Просмотров: 654 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
ՆՎԻՐՈւՄ ԵՄ ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐՍ` ՎԱՉԻԿԻՆ Մի անցած հուշ է իմ մանկությունից, Մի աննշան հուշ, ներկա եմ դնում, Հուզվում եմ նրա հեզ տրտմությունից, Նրա համար եմ այս երգը գրում: Մանկությունը իմ գյուղում է անցել, Գյուղական մեր հին տունը էլ չկա, Մեր <հինգի> ձայնը մարդ չի իմացել, Եղբորս լացի ձայնն իմ մեջ դեռ կա: Մի կով ունեինք, մորթը` սևաթույր, Ռուսական էր տեսակը նրա, Հավատ կար այնքան հայացքում մաքուր, Մեր մեկնած խոտին գալիս էր վրա: Հաշված օրեր կար,որ կովը ծներ, Գիտեինք,որ մենք հորթուկ կունենանք, Խնդություն ուներ սպասումը մեր, Դեռ աչքալույս էլ իրար պիտի տանք: Վաղ առավոտ էր, մայրս գոմ գնաց, Մեր սևաթույրը ծնել էր արդեն, Վարդ չէր կարմիրը պոչի հետ կախված, Մայրս աղերսում էր,որ կովին փրկեն: Հերթափոխով էր հայրս աշխատում, Անքուն աչքերում ցերեկն էր մթնել, Անզորության էր նա իրեն մատնում, Դանակը միշտ էլ կարող էր գտնել: Օրը գարուն էր,ցավից անտեղյակ Նորածին հորթը մորը կփնտրեր, Մեր սևաթույրը բաց երկնքի տակ Կանաչ էր պոկում գետնից անտարբեր: Լիքը գոմի մեջ մենակ էր հորթը, Սևավոր մորը չկար վերադարձ, Շոյում էինք մենք գլուխն ու մորթը, <Ախպեր>,- էր ասում եղբայրս կամաց: Կաթի ծծակն ու շիշը հորթուկի Կրտսեր եղբայրս ծոցում էր պահում, Ինքը`երեխա,բայց մեծահոգի Մեծի նման էր որբուկին նայում: Ալաբաշ էր նա հորթուկին կանչում, Իսկ սա էլ ուրախ տրտինգ էր տալիս, Նրան հարազատ իրեն ճանաչում, Ճակատ-ճակատի ոնց էին տալիս: օրերը անցան,Ալաբաշն արդեն <Ոսկե ցլիկ> էր,առույգ ու կայտառ, Հայրս պահել էր,որ պիտի մորթեր, Հենց Ամանորի տոնը մոտենար: Թե չէ ինչու էր մսուրում կապել, Դե`Նոր տարվան որ դանակի քաշի, Իր հալալ մալն է ու միսը ջահել, Ինչ է անում,որ որդուց ամաչի: Իսկ հեգ եղբայրս էն ոնց էր լալիս, Որ հորս փխրուն սիրտն էլ փուլ եկավ, -Լավ,ուրիշին եմ ես նրան տալիս,- Թե չէ պահելու էլ հնար չկար: Նոր տիրոջը մեր հորթն էր քարշ տվել, Փորձել էր հասնի եղբորս հեռացող, Ցասումից տիրոջ չպիտի փրկվեր, Չկային վրեն ձեռքեր դողացող: Ծիծաղում էինք եղբորս վրա. -Հիմա եփում են միսն Ալաբաշի, -Էհ,ձեզ ինչ կա որ,-խոսքերն են նրա Սրտումս այրվում` էն հուշից բացի:
Պոեզիա |
Просмотров: 746 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Ախր ես ինչպես վեր կենամ,գնամ... Հ.Սահյան
Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ, Տուն իմ հայրենի, թողնեմ վիզդ ծուռ, Ուրիշի տան մեջ հյուր էլ կմնամ, Քո որբությունից կլինեմ տխուր: Ախր ես ինչպես այլ երկիր գնամ, Ինձ քո մայրական գութով ես սնել, Թե որ գնամ էլ, ես ինչպես մնամ, Երբ որդիներիս դու ես օրորել: Դու ինչքան էլ նեղ` պայծառ ես, մաքուր, Դուռդ չես փակել հավատքիդ առաջ, Օտարի կանչին ես ականջալուր, Քեզ ուրանամ, թե կունենամ բաղարջ?: Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, Իմ որդիների Հայրենիքն ես սուրբ, Քո տանիքի տակ սերդ ուրանամ, Աղոթեմ օտար տաճարում Աստծուդ: Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, Սուտ է, թե օտար ազգն < Հրանտ Դինք> է, Հենց որ թույլ տեղդ նրանք իմանան, Ատամ ցույց տալու սպառնալիք է: Չէ, լավ է խոնարհ քո ծառան մնամ, Քան թե օտարի տան մեջ պատվով հյուր, Հայաստան, իմ տուն, իմ սուրբ անդաստան, Խռովեցի քո անդորրը իզուր:
Պոեզիա |
Просмотров: 1197 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Ես չունեի քո անունը իմ շուրթերին, Բայց այրվելու տենչ ունեին զույգ մոմերս, Մանկան նման,որ ննջում է մոր ձեռքերին, Արթնացումի ժամ ունեին և հուշերս: Երբ չունեի քո անունը իմ շուրթերին, Ձկնիկ էի բաժակում քո համբերության, Երկինք էի խառնում հաճախ մի կում ջրին, Չգիտեի գինը այնժամ քո գթության: Ես չունեի քո անունը իմ շուրթերին, Երբ արցունքիդ սառցադաշտը աչքս մտավ, Ներիր,Աստված,երևելյալ Աստվածներին, Նոյերի հետ տուր փրկության մի քանի նավ: Ես չունեի քո անունը իմ շուրթերին, Իսկ հալվելու տենչն էր մոմիս մարմինն այրում, Տեր իմ, կյանքը ու մահն էլ է կամքդ վերին, Արդ`թաքուն եմ քո անունը մահից պահում...
Պոեզիա |
Просмотров: 736 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Մի աշխարհ տուն` մեծ աշխարհում` Փոքր ու մեծով, Երկնքում էլ տեղ են պահում Աղերս ու վեճով: Ձեռք չեն քաշում գահի հույսից` Ամենքն են Աստված, Թաքցնում են մութը `լույսից, Ոնց ահ ու կասկած: Կուշտ դեմքի չեն տալիս ապտակ Ի ցույց բոլորի, Գաղտնի փորում են ոտքի տակ, Որ նա գլորվի: Թե մի կտոր հաց են տալիս Քաղցից մեռնողին, Աչք ու ականջ են ման գալիս Ու` քծնողների: Մի աշխարհ տուն`մեծ աշխարհում, Փոքր ու մեծով, Տուն-տունիկ են ասես խաղում` Կռվով ու ծեծով: Պատերազմը տանիքի տակ` Ոնց սառույց պարկում, Միշտ չի մնում գաղտնի ու փակ, Հալոցքն է մատնում: Ախ,իզուր եք,ախ ,իզուր եք Դուք կույր ձևանում, Տեսածը ձեր վերցնում եք կույր, Ու խուլ հեռանում:
Պոեզիա |
Просмотров: 713 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
Տառապանքից պոկված անդորր ննջեցյալի, Որ մաղում է կարծես ձյունը համատարած, Հրեշտակի թևով հիշատակներ բարի, Հանգչում են մայր հողի աչքերի մեջ սառած: Ձյունե վարագույրը անպատուհան երկնի Կախվել է ուսերից ցրտահարված օրվա, Երեկվա կորցրածն այսօր որտեղ գտնի, Երբ ճերմակում նրա ոտնահետքը չկա: Ճերմակ հուշ է ասես մոռացումը ցավի` Ծաղկազարդի նման ձյունը համատարած, Փաթիլվում է լույսը այս անցվոր աշխարհի Ափերի մեջ հողի ` իբրև թե հաց կենաց:
Պոեզիա |
Просмотров: 1838 |
Добавил: Hasmik |
Дата: 2011-05-18
|
|
|
|
|
|
|
|