Որ հաճախ եմ ինձ հակասում, ես էլ գիտեմ, Խենթությունն իմ, որ տարիքիս էլ չի սազում Թաքցնում եմ նրան այնպես, որ հեշտ գտնեմ, Ձեզանից շուտ հետո ես եմ ինձ բամբասում: Ինձ տանում եմ մի անապատ ձեզ անծանոթ, Ուր մարմինս քաղց է զգում, մնում ծարավ, Ինձ սիրելու համար նրան դառնում եմ խորթ, Ոգու համար չդարձավ նա պիտանի, լավ: Տենչը հոգու առանց մարմին չի զորանում, Սրբանալու համար չէր, որ աշխարհ եկա, Պիտի անվերջ փնտրեմ կեսին իմ անանուն, Ու հավատամ, որ նա պիտի իր ոտքով գա: Չէ, ես շատ եմ ինձ հակասում, իմ տեսակն է, Իմ ծառից չէ, որ պտուղը չի քաղցրանում, Իմ ավշի մեջ արեգակի հուշը տաք է, Իսկ արմատը հողոտ երկինք չի բարձրանում…
|