|
|
|
|
|
ԼՈՇՏԱԿ ԱՆՈՒՆՈՎ ՓՂԻԿԸ Լոշտակ էր փղիկի անունը,որովհետև ականջները նման
էին Լոշտակ բույսի տերևներին՝ տափակ ու
լայն:Բացված հովհարի էլ էին նման,բայց արդեն
մեկ էր, թե էլ ինչի էին նման
Լոշտակի ականջները,կարևորը` անուն ուներ և գլխի վրա լայն ու մեծ ականջներ: Ոչինչ էլ չկար
զարմանալի-իր մայրն ու հայրն էլ ունեն իր ականջների նման ականջներ,տատն ու պապն
էլ,երևի նրանց մայրերն ու հայրերն էլ էին իր ականջների նման ականջներ ունեցել: Ինչ
լավ էր,որ Կնճիթիկ չէր իր անունը:Չէ որ ինքն էլ բոլոր ցեղակից փղերի նման երկար
կնճիթ ուներ:Ահա, մայրը բարձր ծառի ճյուղից տերևներ է պոկում:Ինչ լավ է երկար կնճիթ ունենալը,-ինքն
իրեն ուրախացավ Լոշտակ փղիկը և ինքն էլ սկսեց տերևներ պոկել:Հա,գիտեր,բոլոր փղերն
էլ բուսակեր են՝տերևներ են ուտում,խոտ են ուտում,մրգեր էլ:Նա ընդօրինակում էր մորն
ու հորը,տատին ու պապին:Նրանց նմանվելու
ցանկությունից շատ էր ոգևորվում:Իսկ ինչու չնմանվել նրանց:Ինքը լավ ընտանիք
ունի՝միշտ միասին,միշտ համախմբված:Պետք եղած ժամանակ կարող էին օգնության ձեռք
մեկնել միմյանց:Չէ,ուզում էր ասել՝ կնճիթը մեկնելով կարող են հասնել
օգնության:Տատի մանկության մասին գիտեր՝նա էր պատմել:Իր փիղ տատի մորը սպանել են
մարդիկ՝ չվախենալով մորատատի հսկա տեսքից:Ախր իր ցեղի ծնունդը ծանրամարմին ու խոշոր
է՝տոննաների հասնող կշիռ ունեցող: Ասում են,թե մորատատի փայլուն ու գեղեցիկ ժանիքների
համար մարդիկ իրար հետ կռիվ են տվել՝ թշնամացել :Իր փիղ տատը այն ժամանակ իր պես
խնամքի ու օգնության կարիք ունեցող փղիկ է եղել:Նա ողջ ընտանիքի ուշադրության
կենտրոնում է մեծացել:Հիմա տատն իմաստուն ու մեծ փիղ է:Ընտանիքը նա է առաջնորդում
կեր ու ջուր հայթայթելիս:Ընտանիքի մեջ մեծանալը ուղղակի հրաշալի էր՝լավ
գիտեր Լոշտակ փղիկը: Ավագ փղերը կարողանում էին հեռու մնալ թշնամիներից:Նրանք
վտանգն զգալուն պես կնճիթները փող արած փողհարում էին:Չէ,պետք է գնալ մայր փղի պոչին կպած,թէ չէ մեկ
էլ տեսար մի վատ բան պատահեց,-մտածում էր Լոշտակ փղիկն ու մոր պոչից պոկ չէր
գալիս:Մի օր այնպես պատահեց,որ ջուր խմելու համար
մոր հետ մտավ տիղմոտ ջրափոսը:Մտավ ու դժվարացավ տիղմից դուրս գալ:Մայրն
իրեն փոխանակ օգնի,ավելի էր հրում տիղմի մեջ:Չէ,չէ,նա դա դիտմամբ չէր
անում:Պարզապես կանգնել էր իր ճամփին և առաջ գնալու տեղ չէր թողել:Դե էլ ինչպես համբերեր
իր փիղ տատը ու զայրացած չմիջամտեր՝ կոպիտ հրելով
անփորձ մորը մի կողմ:Փիղ տատը
ամուր կնճիթը մեկնելով իրեն՝ դուրս
քաշեց տիղմի միջից:Հա,հա,շատ լավ
է,երբ ընտանիքում ես մեծանում,շատ բան ես սովորում մեծերից ու պաշտպանված ես զգում
քեզ:-Հրաշալի է,որ քեզ սիրում են,-մտածեց Լոշտակ անունով փղիկը ու
հասկացավ, թե ինչքան շատ է սիրում
ինքն իր
ընտանիքը: ԿԱՆԱՉ-ԿԱՆԱՉ ԲԱՑԱՏՈՒՄ Կանաչ-կանաչ բացատում նապաստակներ են
ապրում:Ապրում են գոհ և զվարթ:Թռչկոտում են այս ու այն կողմ,կանաչ խոտ են
արածում:Մթին քնում են նրանք,արևին՝ բարև,- ասում :Կանաչ-կանաչ բացատում
նապաստակները խաղեր են խաղում, թաքչում գիշատիչ թռչուններից ու գազաններից:Շատ քիչ
էր պատահում, որ մոտակա անտառը մտնեին՝բացատում ուտելի շատ բան կար:Բայց մի օր
անտառից նրանց մոտ եկավ կզաքիսը:Թեպետ նա մարմնեղ չէր և ավելի փոքր էր,քան
նապաստակներից որևէ մեկը,բայց նապաստակների համար վտանգավոր թշնամի էր:Նրանք
զգուշանում էին կզաքիսից:Բայց որքան էլ զգուշանային,հնարամիտ կզաքիսը նրանց տեղը գիտեր և արդեն աչք էր դրել
նապաստակներից մեկի վրա:Կանաչ-կանաչ բացատում սրտաճաք վազում էր
նապաստակը,փորձելով փախչել իրեն հետապնդող
կզաքիսից:Նա վազում էր ուղիղ,հետո աջ էր վազում,հետո նորից հետ էր վազում:Քիչ-քիչ
փոքրանում էր կզաքիսի և նապաստակի միջև ընկած կանաչ-կանաչ բացատը:Նապաստակը
վազելուց այնքան էր հոգնել,որ ոտքերը
էլ չէին լսում իրեն.էլ ինչ աջ կամ ձախ,էլ ինչ ուղիղ:Նապաստակն այնքան էր
ուժահատվել,որ կզաքիսը հասավ նրան և տապալեց գետնին:Ոչ մի նապաստակ օգնության չեկավ`ասես նրանք չկային կանաչ բացատում:Մինչդեռ
կզաքիսը՝ իր զոհի ետևից վազելիս, նրանցից մի քանիսին քսվելով անցավ : Կզաքիսը
միայն մի նապաստակի էր տեսնում,որին նպատակ էր դրել բռնել:Եվ դա նրան հաջողվեց: Մյուս
նապաստակներին նա ասես չէր էլ տեսնում:Կզաքիսը
լսել էր երևի, որ երկու նապաստակի ետևից ընկնողը՝ ոչ մեկին չի բռնում: ՀԻՆԳԸ
Էվիտան արդեն կարող էր մենակ իջնել բակ խաղալու:Մորեղբոր Կարինկային մեկ-մեկ հետն էր
տանում:Նրանք համարյա տարեկիցներ էին:Արդեն համարյա իրար հետ չէին կռվում:Էվիտան իրեն մեծ էր
համարում,մանավանդ՝ մի տարով էլ մեծացավ:Մանավանդ՝ մոտ էր ծննդյան տարեդարձի օրը:
Էվիտայի ծննդյան տարեդարձն էր:Նա թեպետ հաշվել գիտեր
մինչև հարյուրը,բայց հինգ տարեկան էր:Ռետինե,նկարազարդ փչովի հինգը կախված էր պատի
ճակատից:Հինգին նայելիս Էվիտայի սիրտը ուրախությունից ուռչում էր:Բոլորն էին
նայում իր հինգին:Բոլոր հյուրերը առանց հարցնելու գիտեին իր տարիքը:Գիտեին,որ ինքն
այսօր հինգ տարեկան է:Մինչև ծննդյան տոնակատարության ավարտը իր Հինգը մնաց պատի
ճակատից կախված:Արդեն ուշ ժամ էր,հանդիսասրահից տուն պիտի գնային:Իր Հինգն էր,իր
հետ պիտի տուն տաներ:Հազիվ էր կարողանում գրկել՝ Հինգն իրենից մեծ էր:Դեռ գետնին
չդրած,Կարինկան հեծնեց Հինգին:Այնպես էր
նստել նրա մեջքին,ասես ձի նստած լիներ:Դա
իր Հինգն էր,և եթե պետք էր հեծնել,ապա դրա իրավունքը միայն ինքն ուներ:Մի լավ
քաշքշեցին Հինգին:Տանը, մահճակալի գլխամասում, Էվիտան հարմարեցրեց Հինգին,որ հանգիստ քնի:Հաջորդ օրը Կարինկային
հաջողվեց նորից հեծնել նրան:Հիմա արդեն Էվիտան էլ էր հեծնում Հինգին՝ հեռու հրելով
Կարինկային:Կարինկան չէր ուզում հասկանալ,որ սա Էվիտայի Հինգն է:Նա Էվիտային մի
կողմ հրելով ինքն էր թափով տեղավորվում Հինգի մեջքին:Չդիմացավ Հինգը նրանց
քաշքշոցին ու պայթեց,մեջտեղից երկու կես եղավ:Նրա կիսված տեսքից հիասթափվեցին
աղջիկները:Նա կես-կես պետք չէր նրանց:Հիմա նրա վրա ոչ Էվիտան էր նայում,ոչ՝ Կարինկան:Հիմա էլ կռիվ չէին տալիս նրա համար: էվիտան ու
Կարինկան ասես չէին տեսնում Հինգին:
Հիմա նա այլևս Հինգ չէր:
ՊԻՆԳ - ՎԻՆԸ
Ծնողներն իրար էին գլորում իրեն,երբ դեռ ձվի մեջ էր:Նրանք
հերթով տաքացնում էին ձուն,որ ինքը ձվի ներսում չմրսեր:Նրանց փորի վրայի բնում,որ կաշվի շերտով հաստ ճարպաշերտ էր, շատ
ապահով էր:Լսում էր,թե ինչպես են անուն փնտրում իր համար:
-Վին,Վին կանվանենք մեր պինգվինիկին,երբ նա դուրս գա ձվից,-առաջարկում էր մայրը:
Հայրը ուրիշ անուն չգտնելով` համաձայնում էր:Հետո ,հաջորդ
օրը ամեն ինչ նորից էր սկսվում:
-Վին կանվանենք մեր ձագուկին ,-գտած ասում էր մայրը:
Ու նորից առանց հակառակվելու < հա >էր ասում հայր պինգվինը:Լսում
էր,բայց ծնողներին արձագանքել չէր կարողանում,քանի
որ դեռ ձվի մեջ էր:Երբ վերջապես ճեղքեց ձվի կեղևն ու լույս աշխարհ եկավ,արդեն անուն
ուներ:
-Վին,-գորովալից ձայնում էր մայրը:
-Վին,-սիրալիր էր հայրը:
Վին պինգվինիկը շատ ուրախացավ,երբ աշխարհ մտավ ու տեսավ,որ մենակ չի:Նա բացի ծնողներից,տեսավ պինգվինիկների մի ամբողջ մանկապարտեզ:Նրանք բոլորն էլ իր նման բաց գույնի աղվամազով պատված մարմին ունեին:Իսկ աչքերի շուրջը սև շրջանակներ`իսկը ակնոցներ,իր ակնոցների նման:Հայր ու մայր պինգվիններն էլ նման էին նրանց հայրերին ու մայրերին`մեջքներին ասես մուգ գույնի թիկնոց կրեին,գլուխները ածուխոտ էին,իսկ կրծքավանդակից մինչև փորի տակը`ձյունագույն էր:
-Իսկը Պինգվինաշեն է այս սառուցյալ աշխարհը,-մտածեց Վինը:Հա,էլի, աչքը ինչքան կտրեր`սառույց էր ու ձյուն էր, ու մեկ էլ պինգվիններ-պինգվինններ:Ինչքան էլ մայրիկն ու հայրիկը նրան ստիպեին կրկնել Անտարկտիդա անվանումը,մեկ է,նրա համար այս վայրի անունը Պինգվինաշեն էր մնում:
Վաղուց քաղցած էր,ուտել շատ էր ուզում:Մայրիկն ու հայրիկն էլ էին քաղցած լինում:Մայրիկն ու հայրիկը հերթով էին գնում որսի ու վերադառնում` կտնառքում բերած ձկով կերակրում իրեն:Մի անգամ հայրիկը գնաց որսի ու չվերադարձավ:Ասում են ծովառյուծներն ու շնաձկները նրանց ջրային թշնամիներն են:Էս համատարած սառույցների վրա էլ բևեռային սպիտակ արջերից պրծում չկար:Որ մանկապարտեզի վրա են հարձակվում,էլ չեն հարցնում` ով-ով է…
Աչքը ջուր կտրեց մոր վերադարձին սպասելով:Այս անգամ նա ուշանում էր:Վերադարձած մամաների մեջ Վինը իր մորը չգտավ:Ուզում էր տխրել.
-Չլինի շնաձկան բաժին է դարձել,-դեռ չէր հասցրել մտածել բոլորի մեջ այդքան մենակ մնացած Վինը,մեկ էլ տեսավ ուրիշ մամաներ,որոնք կորցրել էին իրենց ձագուկներին, նկատել են իրեն:Նրանք խոշոր քայլերով գալիս էին դեպի Վինը:
-Վայ,վայ,վայ,-վախեցավ Վինը,-սրանք ինձ ոտնատակ կտան`իրենք էլ չհասկանալով ինչ են անում:Վինը սկսեց լեղապատառ փախչել:Նա փորձեց մտնել հանգիստ կանգնած մամաներից մեկի փորի տակ:Բայց այնտեղից գլուխը դուրս հանեց ուրիշ պինգվինիկ.
-Զբաղված է,-հասկացավ Վինը:Ու մեկ էլ զգաց,որ մեկն իրեն կոպտորեն ձգեց:Մի քանի ակնթարթ աչերի դեմ աշխարհը մթնեց,հետո մարմնին հաճելի ջերմություն զգաց:Զգուշորեն վիզը ձգեց ու գլուխը դուրս հանեց:
-Ահա,այն վազող մամաները,-նկատեց Վինը,- ձեռնունայն ու գլխիկոր ետ էին գնում:Դե,նրանք շատ էին ուզում մայրիկ մնալ:Վինը հասկացավ,որ ինքը պաշտպանված է:Նրան կերակրեց պաշտպան պինգվինը:Այս նոր մայրիկը ասես իր մայրիկը լիներ`շատ հոգատար էր Վինի հանդեպ:Իսկ գուցե նա հենց իր մայրիկն էր:Իր անունն էլ գիտեր:
Վինը ինքնամոռաց ուրախ էր….
ԱՅԼԵՎՍ-ԽԱՇԽԱՇ
Եղավ այնպես, որ նույն այգում` հարևանաբար,կողք-կողքի ապրում էին ցորենի հասկն ու կակաչը:
-Կակաչը գիտեր իր վառ գույնի մասին և իր գերող ուժի մասին:Նա հմայում էր իր տեսքով ու գրավում:Իսկ ցորենի հասկի կողմը չէր էլ ուզում նայել:
-Սա ինչ է ցցվել իմ կողքին,-նեղվում էր կակաչը և մտքովը չէր էլ անցնում բարևել ցորենի հասկին:
-Նա արժանի չէ իմ բարևին,-մտածում էր կակաչը գոռոզաբար:
Ցորենի հասկը խոնարհաբար բարևում էր,իսկ նա ձևացնում էր,որ չի նկատում:
Մի օր հասկն ասաց,որ ինքը լցված հատիկներ ունի,որ սպասված ու ցանկալի է:Կակաչը,որ կարծում էր,թե նա անպետքի մեկն է`զգաստացավ:
-Մի թե իրենից ավելի է կարևորում մարդն այս փշոտին,չէ որ ես ծաղիկ եմ,-չարացավ կակաչը ու այտերն այրվեցին:Մի թե այս բույսն ավելին կարող է լինել, քան իր ծաղիկն ու սերմնատուփը,-և նա քիչ մնաց պայթեր նախանձից:
Հիմա առավել ևս չէր ուզում նկատել հասկի գոյությունը,ինչ մնաց թե բարևեր:
-Ես կթմրեցնեմ մարդու միտքն ու մարմինը,կլինեմ քնաբեր նրա ցերեկներում և գիշերներում: Նրա մտքի մեջ միայն ես կլինեմ, նա կմնա ինձանով գերված,-որոշեց կակաչը: Եվ այլևս նա դարձավ Խաշխաշ …
ԳՆԴԼԻԿ ԲՈՔՈՆԻԿԸ ՎԱՌԵՑ ԱՂՎԵՍԻ ԼԵԶՈՒՆ... Տատիկն ու պապիկը ինձ կփնտրեն,ու երբ չգտնեն` շատ կտխրեն,-մտածեց պատուհանագոգից գլորվող
Գնդլիկ Բոքոնիկը:Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ
էր,շարունակեց գլորվել ճանապարհով:
-Հեքիաթում աղվեսը խաբում է ինձ:Ես չեմ ուզում այլևս խաբվել այդ
խորամանկին,-որոշեց Բոքոնիկն ու առաջ սլացավ:
-Աղվես, որտեղ ես,-կանչեց Բոքոնիկը:
Նա ուզում էր րոպե առաջ տեսնել աղվեսին:
-Այստեղ եմ,անուշս,- թփուտներից ձայնեց աղվեսը:Այ քեզ հաջողություն,-մտածեց
նա:
-Ինձ շուտ կեր,-ասաց Բոքոնիկը:Թե չէ հիմա գայլը կմոտենա ու դու սոված
կմնաս:
Աղվեսը հիշում էր,որ հեքիաթում Բոքոնիկին
ուտելու համար ստիպված էր խորամանկել:Գիտեր,որ
ինքն աշխարհի ամենախորամանկ աղվեսն է ու
ցանկացավ նման լինել հեքիաթին:
-Իսկ դու ինձ համար կերգես` լեզվիս վրա նստած,-հարցրեց
աղվեսը Գնդլիկ Բոքոնիկին:
-Կերգեմ,կերգեմ,այն էլ ինչպես կերգեմ:Միայն թե շուտ դուրս հանիր լեզուդ,-ձայնեց
Բոքոնիկը: -Ամեն ինչ ճիշտ է`հեքիաթային,-մտածեց աղվեսն ու լեզուն դուրս հանեց: Գնդլիկ Բոքոնիկը հոպ արեց ու թռավ նրա լեզվի վրա: -Այ,այ,այ, օգնեցեք, լեզուս այրվեց,օգնեցեք,-ձայնը
գլուխը գցեց աղվեսն ու վազեց ջուր փնտրելու,որ
հովացնի բերանը:
-Բոքոնիկը գլորվեց գետնին ու արածից գոհ սկսեց երգել.
Ճիշտ է,տատիկից փախա,
Ճիշտ է`պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
Առանց տատիկ`տխուր է,
Առանց պապիկ`տխուր է,
Հեքիաթն ինձնից լուր չունի,
Տունդարձիս ճամփան ուր է:
Ուր է տունդարձիս ճամփան,-հարցրեց Գնդլիկ Բոքոնիկը ու բռնեց ճամփի փեշից:
Երբ հասավ տատիկի ու պապիկի տանը,նա նստեց պատուհանի տակ , խոր շունչ քաշեց ու երգեց.
-Ճիշտ է,տատիկից փախա,
Ճիշտ է`պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
-Սա մեր Բոքոնիկն է,-ձայնեց պապիկը տատիկին` պատուհանից դուրս նայելով:Ախր ես ոնց կարող էի տեսած չլինել նրան:
Պապիկը մինչ այդ փնտրել ու չէր գտել Բոքոնիկին,նա նույնիսկ պատուհանի տակ էր նայել:
-Ախ ծերություն,ծերություն,աչքի լույս չի մնացել ,-հոգոց հանեց պապիկը:
Մինչև պապիկը կգնար ու տուն կտաներ Բոքոնիկին,տատիկը ուրախ-ուրախ սեղան գցեց:
-Արդեն հովացել է,-ձայնեց պապիկը տատիկին... ՊԱՏԱՀՄԱՄԲ Ամբողջ տունը տակն ու վրա արեց`աչքաուլունքը չկար ու չկար:Նորից նայեց տան անկյունները,որ աչքից հեռու էր ու աննկատ:Չէ,այնտեղ էլ չկար,ոչ մի տեղ չկար:Ագռավը սկսեց կռռալ.
-Էս ինչ տուն է,մի բան չես կարողանում դնել,դեռ չդրած`կորչում է:Որ մեկդ եք վերցրել,-դիմեց նա Ագռավուհուն ու ձագերին:
Ագռավուհու կռնչոցը կիսաձայն փշրվեց կոկորդում:Ձագերը քննող հայացքով իրար նայեցին:
_Մոլոն է վերցրել,-հանկարծ բարձրաձայն հայտարարեց Կոլոն:
-Ես չեմ վերցրել,-նեղացավ Մոլոն:
-Դու ես վերցրել,բա ինչ եղավ տանից,-շարունակեց պնդել Կոլոն:
-Ուրեմն դու ես վերցրել,-համարձակվեց հուշել Մոլոն:
-Այ քեզ հիմար աղջիկ,-զայրացավ Կոլոն,-ու կտուցով խփեց քրոջ գլխին:
-Կըռռռ,-ցավից կռնչաց քույրն ու սա էլ խփեց եղբոր մեջքին:
Բնի մեջ իրարանցում սկսվեց:Ագռավուհին ստիպված էր խառնվել` կարգի հրավիրելու համար երկու ձագին էլ կտցահարեց:Նրանք աշխարհից խռոված անկյուն քաշվեցին:Կորցրած իրի ափսոսանքը սրտի մեջ Ագռավը դուրս եկավ տանից:
Կոլոն ու Մոլոն չէին դադարում բացահայտ կասկածել մեկմեկու`կռռալ իրար վրա:Ագռավուհին ընկավ մտքերի մեջ`ով էր եկել-գնացել իրենց տուն,ով գողացած կլինի:
-Գուցե մոտիկ ընկերը տարավ,գայթակղվեց ու տարավ,-անցավ մտքով:
Փորձեց հիշել աչքաուլունքը`կարմիր-կապույտ գույներով ,կլոր ու փայլուն…Չէ,չէ,հիմա ավելի լավ կհիշի.դեղին ու կանաչ ու կարմիր ու կապույտ…շատ սիրուն էր:Հա,երևի գայթակղվել են ու գողացել:Զայրույթի մի ալիք փոթորկեց սիրտն ու հոգին:Պետք չէ հապաղել,հենց հիմա կգնա ու ետ կբերի:Չտան`զոռով կվերցնի,թող փորձեն չտալ:Այնպիսի կռվտուք կսարքի նրանց բնում,այնպիսի իրարանցում, որ գողունը կմոռանան…
Չարացած դուրս թռավ բնից:
-Դուք ել ձեզ ընկեր եք համարում ,հա,-բարձր կռնչաց նա,այնպես բարձր,որ աշխարհը լսի:Ետ տվեք մեր աչքաուլունքը,թե չէ երկինքը գլխներիդ կփլեմ:
Ընկերուհին ու ընկերը երիտասարդ զույգեր էին:Ոչինչ չհասկանալով նայեցին իրար:
-Ինչ ես հիմարացել ,ետ տուր մեր աչքաուլունքը,-կռռաց Ագռավուհին ու խփեց ընկերուհու աչքին:
Սա ցավից անզոր կռավոցով պահվեց իր զույգի թիկունքում:Սկսեցին պաշտպանվել ագռավուհու հարձակումներից:
-Ոնց թե դու իմ սիրելիի աչքին խփես`դե առ քեզ,ստացիր:
Ուժեղ հարվածից Ագռավուհին շշմեց:Հազիվ կարողացավ տան ճամփան գտնել:
Տանը նստած շարունակում էր դեռ կասկածել:Ով ասես մտքովը չէր անցնում,ով ասես կարող էր գողանալ աչքաուլունքը:Ախր այն շատ գեղեցիկ էր,աչք ծակելու չափ փայլուն ու գեղեցիկ:
-Իսկ եթե լճափին ապրող մարդն է տարել,-հանկարծ անցավ մտքով:Երեկ նրա բադերի ձվերից է գողացել :Գուցե իմացել է, եկել ու նա էլ իրենց աչքաուլունքն է գողացել,-մտածեց Ագռավուհին ու աչքերի առաջը սևացավ:Նրա դեմ մենակ չի գնա,կսպասի իր զույգին`միասին հարձակման ծրագիր կմշակեն ու ցույց կտան այդ խելոքին:
Երբ Ագռավը եկավ տուն, Ագռավուհին անմիջապես հայտնեց տեղի ունեցած-չունեցածի մասին:Մարդու վրա հարձակվելու իր պլանը արձագանք չունեցավ:Ագռավը փորացավ ուներ ու տնքում էր ցավից:
-Դու ինչ է,չես ուզում ետ վերցնել մեր աչքաուլունքը,-կռնչաց Ագռավուհին:
-Մի կռկռա,հանգիստ թող ինձ,-ցավից խեղճ-խեղճ ձայնեց Ագռավը:
-Ինչպես թե,-չկարողացավ հանգստանալ Ագռավուհին,-մեր աչքաուլունքը, հրաշք գույններով,աչք ծակող փայլով` հանգիստ թողնենք ուրիշին?:Ոչ մի դեպքում,ես թույլ չեմ տա:Ես կգնամ ու այն ետ կբերեմ տուն,-վճռական կռռաց նա:
-Մեռնում եմ ցավից,-Ագռավուհուն ձայնեց Ագռավը:Փորիս ցավից մեռնում եմ:Նոր հիշեցի`երեկ տուն գալիս, ճանապարհին… պատահմամբ… կուլ եմ տվել….
-Ինչն ես կուլ տվել,-չհամբերեց Ագռավուհին:
-Երեկ,-տնքաց Ագռավը,-մարդուց գողացած աչքաուլունքը` կտուցիս տուն գալիս, ճանապարհին… պատահմամբ կուլ եմ տվել…
ԱՊՐԵՍ , ԲՈԲԻ ….
Բոբին և Բաբան սովորում էին ծառ բարձրանալ:Բոբին արդեն կարողանում էր տասնյակ մետրերով բարձր-բարձր ծառեր մագլցել:
-Մեկ,երկու,այ այդպես,ապրես Բոբի,ապրես Բաբա,-խրախուսում էր մայր արջը:
Բոբին ու բաբան ստիպված էին մագլցելով բարձրանալ աշխարհի ամենաբարձր ծառը:
-Տեսնես ինչու է մայրիկը մեզ ստիպում այսքան չարչարվել,-սրտնեղվում էր Բոբին ու Բաբայից դանդաղ էր մագլցում ծառը:
-Վայ,էս ուր ենք հասել, հիմա ոնց պիտի գետնին իջնենք,-ծառի վերևից ներքև նայելով վախեցավ Բոբին:
Բոբին ու Բաբան զգուշորեն իջան բարձր-բարձր,աշխարհի ամենաբարձր ծառից:
Նրանք այնքան նման էին մայր արջին:Նրանց մորթն էլ գորշ գույն ուներ,ինչպես մայր արջի մորթը:Նրանք կարողանում էին գլորվել`չվնասվելով,կարողանում էին ծառ բարձրանալ,կարողանում էին մայրիկի հետ հատապտուղներ հավաքել:
Ջան,ինչ լավ էր,մայր արջը կիսել էր գետնին տապալված փտած մի ծառաբուն,հիմա Բոբին ու Բաբան էլ կմասնակցեն խուճապահար մրջյունների համտեսին:Ինչ կա որ,նրանց համար սովորական բան է մրջյուններ,բզեզներ,թրթուրներ,նույնիսկ գորտեր ու ձկներ ուտելը:Բոբին շատ հետաքրքրասերն էր,նա ինքն էլ էր պոկոտում ծառաբնի կեղևը:
-Այո,ստացվում է մրջյունների որսը:
Բոբին այնքան էր տարվել մրջյուններով,որ չնկատեց էլ ,որ մայր արջն ու Բաբան կողքից հեռացել են:Անսովոր խշխշոց լսելով Բոբին շրջվեց:Նրան էր մոտենում խոշոր մի գազան,որն իսկի նման չէր իր մորը :Նա ավելի խոշոր մարմին ուներ,նրա մորթը ավելի բաց գույնի էր:Աչքերի գույնը տեսնել Բոբին չէր էլ ուզում:Նա զգաց միանգամից,որ այդ կենդանին գազան է և մոտենում է,որ պատառոտի իրեն:Քիչ էլ`հիմա կհասնի Բոբիին ու կհոշոտի նրան:Բոբիի մտքովն էլ չանցավ վազել-գտնել մորը:Նա այնպիսի արագությամբ բարձրացավ աշխարհի ամենաբարձր ծառը, որ գազանը չհասցրեց բռնել նրան:
-Մըըռ, մըըռ,-սուր ձայնով կանչում էր Բոբին:
Չէ,մայրը նրան չէր լսում,թե չէ կհասներ օգնության:Բոբին ծառի վրա մնաց այնքան ժամանակ, մինչև այդ վայրենին հեռացավ:Նա իջավ ծառից ու վազեց մոր ու քրոջ մոտ,որ մոտերքում հատապտուղներ էին ճաշակում:Որքան շատ էր նա սիրում մորը,որքան քաղցր էր նա Բոբիի համար:Երբեք այդպես համով չէր կերել մայրական կաթը:Բոբին կատարվածի մասին ոչինչ չասաց մայր արջին ու Բաբային:Միասին այնքան երջանիկ էին….
ՀԵՔԻԱԹ ԵՐԵՔ ԹԶՈՒԿՆԵՐԻ, ՓԹՓԹԻԿԻ ՈՒ ԱՐՋԻ ՄԱՍԻՆ Կար հեքիաթային մի լճակ:Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ:Լճակի կողքին աճում էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ արևը քիթը խոթեր անտառի խորքերը,մեկ է,չէր կարողանում ամեն ինչ տեսնել.անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ խելացի երեխաների նման:Եվ քանի որ բոլորը իրար լավ էին հասկանում,այդ պատճառով էլ ապրում էին հաշտ ու համերաշխ:Միասին գնում էին անտառ,հատապտուղներ հավաքում,սնկեր հավաքում,մրգեր հավաքում,լճակից ձուկ բռնում:Ամեն ինչ այնքան հետաքրքիր ու հաճելի էր ստացվում:Մի անգամ զուկներից մեկը տանձը զամբյուղի մեջ գցելու փոխարեն,գցեց Փթփթիկի գլխին:Դա Կապույտիկ թզուկն էր:Կապույտիկը շփոթվեց պատահածից,իսկ Փթփթիկը չնեղացավ,որովհետև նա դիտմամբ չարեց:Կապույտիկի շփոթմունքի վրա Փթփթիկը սկսեց ծիծաղել Կարմրիկի ու Կանանչիկի հետ միասին:Թզուկների հագուստները իրենց անունների նման էին:Կանաչիկն ուներ կանաչ գլխարկ,կանաչ կոշիկներ,մեջքին կապած կանաչ գոտի:Կարմրիկն ուներ կարմիր գլխարկ,կարմիր կոշիկներ,մեջքին կապած կարմիր գոտի:Կապույտիկն ուներ կապույտ գլխարկ,կապույտ կոշիկներ,մեջքին էլ պինդ կապած կապույտ գոտի:Անտառից հավաքած բերք ու բարիքով ծանրաբեռնված թզուկներն ու Փթփթիկը ուրախ-ուրախ ճամփա էին ընկնում դեպի տուն:Կարմրիկը նստում էր Փթփթիկի գլխին`Փթփթիկի ցանցավոր գլխարկի վրա,Կապույտիկը նստում էր Փթփթիկի մեջքի լիքը զամբյուղի վրա,իսկ Կանաչիկը նստում էր նրա ուսին:Ողջ ճանապարհին նրանք ուրախ երգում էին.-Ընկերներ ենք մենք ուրախ,Ապրում ենք հաշտ ու խաղաղ,Միասին մի հարկի տակԱզնիվ,բարի ու շիտակ:Թզուկներ թե Փթփթիկ,Եղբայր ենք մենք մեկ մեկու,Մեծ ենք ծնվել,թե փոքրիկ,Չորս,երեք, թե մեկ- երկու:Այսպես ուրախ երգելով նրանք չորսն էլ միաժամանակ տուն էին հասնում:Փթփթիկին հավասար հանգստանում էին թզուկներն ու հետո բոլորով գործի անցնում.եփում,թափում,ուտում,խմում:Մի անգամ,այնպես պատահեց,որ թզուկները տանը մնացին,տանը գործ շատ կար անելու:Փթփթիկը մենակ գնաց անտառ օջախի համար վառելափայտ բերելու:Նա նոր էր սկսել հավաքել ծառերի չորացած ճյուղերը,մեկ էլ դիմացը կանգնեց մի գորշ արջ:-Ես քեզ պիտի ուտեմ,-ասաց արջը Փթփթիկին:Դրա համար դու ինձ հետ իմ տուն պիտի գաս:Ինչ կարող էր անել Փթփթիկը:Նա շատ էր հեռու ընկերներից,թե օգնություն կանչեր:Մեկ է,նրանք չէին լսի:-Լավ,կգամ,-ասաց Փթփթիկը արջին և նրա հետ առաջացավ անտառի խորքը:Բայց Փթփթիկը գիտեր,որ ընկերները կփնտրեն իրեն,երբ տեսնեն ուշանում է:Նա փորձեց խորամանկել արջին:-Իմ կոշիկի մեկը քեզ պետք չէ,չէ,-հարցրեց Փթփթիկը արջին,-ես այն դեն եմ նետում:-Ինձ պետք չի,կարող ես շպրտել,-պատասխանեց արջը:-Մյուսն էլ կարող եմ դեն նետել:-Կարող ես:-Գուլպաներս էլ կարող եմ դեն նետել:-Կարող ես:-Շապիկս էլ:-Շապիկդ էլ:Մինչև հասան արջի բնակատեղին,Փթփթիկը կիսամերկ էր մնացել:-Ես քեզ պիտի սպանեմ հետո ուտեմ:Ինչ կցանկանաս մեռնելուց առաջ,-դիմեց արջը Փթփթիկին:Փթփթիկը նրան մեկնեց իր ցանցավոր գլխարկը,որ մոռացել էր մյուս հագուստների հետ թողնել ճանապարհին և դրանով մեկ ջուր ուզեց արջից:-Լավ,-գլխարկը վերցնելով ասաց արջը,-բայց ջուր որտեղից տամ ես քեզ:-Անտառի լճակից բեր,-ասաց Փթփթիկը:-Այդ դեպքում մտիր այս պարկը,որ չփախչես,-չգիտես որտեղից մի պարկ բերեց արջը:Փթփթիկը ստիպված համաձայնեց մտնելով պարկի մեջ:Արջը պինդ կապեց պարկի բերանը և Փթփթիկի համար գնաց ցանցավոր գլխարկով ջուր բերելու:Է,գլխարկով ջուր բերել կլիներ,այն էլ`ցանցավոր:Արջը ջուրը վերցնում էր,որ տանի,իսկ ջուրը չէր մնում`թափվում էր գլխարկի չորս կողմից:Այսպես ժամեր շարունակ:Թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը տեսնելով Փթփթիկը ուշանում է`անհանգստացան:-Մի բան պատահած չլինի,-ասաց Կարմրիկը:-Պետք է գնալ նրա ետևից,-ասաց Կապույտիկը:-Այո,այո,պետք է շուտ գնանք մեր ընկերոջ ետևից,-համաձայնեց Կանաչիկը:Թզուկները մի մարդու նման դուրս եկան տանից:-Վայ,-ձայնեց Կանաչիկը,գտնելով Փթփթիկի ձախ կոշիկը,-սա մեր Փթփթիկի կոշիկն է:Մի քիչ էլ խորացան անտառում,գտան Փթփթիկի աջ կոշիկը:Հետո էլի առաջացան-գտան աջ գուլպան,հետո ձախ գուլպան:Անհանգստությունը պատեց թզուկներին ավելի ու ավելի:Արդեն կասկած չունեին,որ Փթփթիկին դժբախտություն է պատահել:Նրանք հասել էին արդեն արջի բնակատեղը:Հանկարծ լսեցին իրենց Փթփթիկի ձայնը.-Կարմրիկը,Կապույտիկը,Կանաչիկը տեսնես որտեղ են,հասեն օգնության,-ինքն իրեն խոսում էր Փթփթիկը:-Մենք այստեղ ենք,-համարյա միաբերան ասացին երեք թզուկները:Նրանք արագ-արագ քանդեցին պարկի բերանը բանտող պարանը:Փթփթիկը դուրս եկավ պարկից:Թզուկների ձեռքից վերցնելով հագավ թե կոշիկները, թե գուլպաները:Վարտիքը,վերնաշապիկը`բոլոր հագուսները հավաքել-բերել էին թզուկները:Հիմա նրանց պետք էր փախչել:Ընկերներով որոշեցին լճափի ավազով լցնել պարկը,բայց արջի աչքից հեռու ափից:Հետո ամուր կապեցին ավազով լի պարկի բերանը և ուրախ-ուրախ ճամփա ընկան դեպի տուն:Արջը մինչև մութն ընկնելը փորձում էր ցանցավոր գլխարկով ջուրը տեղ հասցնել:Նա այնքան էր հետ ու առաջ արել,որ հոգնել էր:Հոգնած ու կատաղած Փթփթիկի վրա,նա այլևս որոշեց տուն գնալ և Փթփթիկին սպանել առանց ջուր տալու:Պարկի վրա արջը այնպես հարձակվեց,որ բերանն ու աչքերը ավազով լցվեցին`քիչ էր մնում խեղդվեր:Նա արջավարի ձայնը գլուխը գցեց,ոչինչ չհասկանալով կատարվածից:Արջը և հոգնած էր,և սոված էր,դեռ աչքերի մղկտոցն էլ մի կողմից:Նրա մռնչոցից անտառը ցնցվեց:Այդ օրվանից արջը Փթփթիկի անունը լսել չէր ուզում:Փթփթիկի անունը լսելիս փախչում էր անտառի շատ ու շատ խորքերը:Իսկ ընկերները`թզուկներ Կարմրիկը,Կապույտիկը ու Կանաչիկը մինչև հիմա էլ ապրում են անտառի տնակում մեծ ու փոքր եղբայրների նման: ԿԱՐԾԵՍ ՈՉԻՆՉ ՉԷՐ
ԵՂԵԼ
*** ***** ****
Մի
մեծ
բակում
էին
ապրում
Կիսո
կատուն , Չալ հավիկը, Պոզատ այծիկը,Հաֆան շնիկը,Դոդո բադիկը,Պեծիկ հորթուկը և Ամլիկ գառնուկը:Նրանք ապրում էին հաշտ ու համերաշխ,քանի որ տերը նրանց բոլորին հավասար աչքով էր նայում:Նրանցից ամեն մեկն իր տեղը գիտեր, ամեն մեկն իր անելիքն ուներ:Կիսո կատուն կաթ էր խմում և տիրոջ մառանը պահպանում մկներից,Դոդո բադիկն ու Չալ հավիկը կուտ էին ուտում և ձու ածում տիրոջ
համար,Պոզատ այծիկը կթվում
էր
և
կաթ էր տալիս տիրոջը ,Պեծիկ հորթուկն
ու
Ամլիկ
գառնուկը
խոտ
էին
ծամում,Հաֆան շնիկը միշտ ոսկոր ուներ կրծելու և օտարներին մոտ չէր թողնում տիրոջ ունեցվածքին:Բոլորը հանգիստ քնում էին գիշերները և ուրախ դիմավորում լուսաբացը:Մի անգամ ,ինչպես եղավ,Կիսո կատուն քիթը խոթեց
Հաֆան
շնիկի
կերակուրին ու ծաղրական հեգնեց .
-Էս
ինչ
է,միայն ոսկոր ես կրծում ու հետո էլ ասում,թե
տերը
ինձ
ու
քեզ
հավասար
է
սիրում:Ինձ շատ է սիրում,դրա համար էլ չի մոռանում կաթով կերակրել:
-Քո
գործին
գնա,հեռու քաշվիր իմ ոսկորից,-գռմռաց Հաֆանը:Իսկ Կիսո կատուն չլսեց ու ավելի համարձակ`բոլորին լսելի սկսեց հեգնել:Հաֆան շնիկը չդիմացավ ու ատամ ցույց տվեց:Բակի իրարանցումը դուր չեկավ տիրոջը:Երբ նա փորձեց պարզել եղելությունը, Կիսո կատուն հեզաբար փաթաթվեց նրա ոտքերին:
-Ահա,Հաֆան,քեզ ինչ է արել այս անմեղ արարածը,որ վրա ես հասել,-բարկացավ տերը և ձեռնափայտով բզեց
շնիկին:
Հաֆանը
ցավից
կլավեց
ու
պոչը
ոտքերի
մեջ
առած
քաշվեց
բակի
մոռացված
մի
անկյուն:Նրա սիրտը նվում էր վիրավորանքից:
-Տերը
ինչպես
կարողացավ
խփել
իրեն,չէ որ ինքը այնքան էլ մեղավոր չէր:Կիսո կատուն ճիշտ էր ասում`տերն իրեն քիչ է սիրում,կամ էլ`չի սիրում,-նա գլուխը թաթերի մեջ առած ընկավ տխուր մտքերի մեջ:
-Վերջ,-մտածեց նա,-գնում եմ մեռնելու,թող այն ժամանակ
տերը
տխրի:Թող բոլորը տխրեն:
Նա
մտովի
ճանապարհ
ընկավ:
-Ուր
ես
գնում,-հարցրեցին հավիկը,այծիկը ,բադիկը,հորթուկը,գառնուկը,միայն ոչ Կիսո կատուն:
-Գնում
եմ
մեռնելու,-տխուր-տրտում
գռմռաց
Հաֆանը:
-Մենք
էլ
ենք
գալիս քեզ հետ,-ձայնեցին բոլորը,միայն ոչ Կիսո կատուն:
Նրանք միասին ճանապարհ ընկան:Երբ Հաֆանը հետ նայեց,տեսավ որ Կիսո կատուն գալիս է իրենց ետևից:Նրանք գնում էին ու գնում:Ճանապարհը երկար էր ու երկար,ձորերով ու դաշտերով,անտառներով ու լեռներով:Հաֆանը չգիտեր արդեն ինչքան ժամանակ կլիներ,որ գնում էին, մեկ էլ
նրանց
ճամփան
կտրեց
գայլերի
ոհմակը:Հաֆանի սիրտը
քիչ
մնաց վախից ճաքեր :Նա վեր թռավ
տիրոջ
ձեռքի
թույլ հպումից:Տերը քնքշորեն փաղաքշում էր իրեն:
-Ինչ
լավ
էր,որ գայլերը
չկային,-խոր շունչ քաշեց ու գոհացած շուրջը նայեց Հաֆանը:Բակում ամեն ինչ հանդարտ էր:Բոլորը տեղերում էին ողջ և առողջ: Կիսո կատուն ,որ տիրոջ հետ մոտեցել էր իրեն` կողքից քսմսվելով անցավ, կարծես ոչինչ չէր
եղել…
ԻՍԿ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՊԵՏՔ ԷՐ
***** ****** Խոր աշուն
էր:Երկինքը տխուր էր,արևը տխուր էր,աշխարհը տխուր էր:Բայց ուրախություն պետք
էր:Իսկ ուրախություն չկար:Տխուր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ ծեր էր Շեկլիկ
անունով աղվեսը:Եվ նա ապրում էր մենակ:Դեռ աշնան սկզբին էին չորս ձագուկն էլ
հեռացել նրանից,ընկերուհին էլ էր
լքել նրան :Ու նա հիմա մենակ էր,տխուր էր ու ծեր էր:Նա հիմա մեն մենակ թափառում
էր ամայությունից վհատված դաշտի մեջ:Եվ
աշնան քամին գտնում էր նրան,և աշնան քամին պարում էր շուրջը,իսկ նա չէր ուզում
պարել,իսկ նա տխուր էր,բայց ուրախանալ պետք էր:Եվ երկինքը սկսեց ձյունել,և
փաթիլները պարում էին,և փաթիլները ամենուր էին,և փաթիլները ուրախ էին:
-Ծըվ,ծըվ
,ձյուն է գալիս,-ծվծվաց չգիտեր ով,չգիտեր որտեղ:-Իզուր է ձյուն գալիս,չեմ ուզում ձյուն գա,-շարունակեց ծվծվալ:Գնամ տեսնեմ ձյունն ինչքան կտևի,-որոշեց
ծվծվոցը:
-Շեկլիկ
աղվեսը մոռացավ, որ տխուր է,մոռացավ, որ ծեր է,մոռացավ, որ մենակ է:Նա կամաց կամաց
գնաց դեպի ծվծվոցը:
Ա,հիշեց դաշտամկանը:Հիշեց,որ
ինքը դաշտամուկ սիրում է,բայց դա նրան այնքան էլ չուրախացրեց:Կփորձի բռնել,կբռնի և կուտի
նրան,վերջ,ոչ մի ուրախություն:
Բնից դուրս
եկած դաշտամուկը սկսեց հաշվել ձյան փաթիլները:Նրանք այնքան շատ
էին,որ նրա գլուխը սկսեց պտտվել:Ու հենց այդ պահին քիթ-քթի հայտնվեց Շեկլիկ անունով աղվեսը:Դաշտամուկը գլխապատառ սկսեց փնտրել տուն տանող ճամփան:
-Աջ ու
ձախ,հետ ու առաջ ,երեք ու չորս ու հինգ ու վեց,-այս ու այն կողմ վազելով ծվծվում էր
դաշտամուկը:Երեք ու չորս,տաս ու վեց,աջ-ձախ,-հետևի թաթերի վրա կանգնած նրա հետևից
պտտվում էր Շեկլիկ անունով աղվեսը:Նա այնպես կայտառացել էր,այնքան առույգացել,մոռացել էր,որ տխուր է,մոռացել
էր,որ մենակ է,մոռացել էր,որ ծեր է:Նա ասես պարում էր:Այո,իհարկե,նա պարում
էր:Ձյունածածկ արձակ դաշտի մեջ Շեկլիկ անունով
աղվեսը պարում էր:Եվ Նա այլևս ուրախ
էր:
ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Եղավ այնպես,որ օրերից մի օր իրար հավատարմության երդում
տվեցին բարձրագոչ աքաղաղը,գող փիսոն, պոզիկ
այծը, թունավոր օձը:Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ՝հարազատների նման:Սկզբում
ամեն ինչ լավ էր:Ամեն մեկն իր գործին էր.աքաղաղը իրեն համար քջջում էր հողը և անձրևորդեր
գտնում:Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր և նա խիղճը հանգիստ մարսում էր:Փիսոյին
կաթ էր տալիս այծը,երբ այն իրեն պետք չէր լինում:Օձը դաշտամկան բներ էր գտնում ու բռնում
դաշտամկների: Այծը իր համար խոտ էր արածում:Ամեն ինչ հրաշալի էր,կյանքը հիասքանչ
էր:Ոչ մեկը մյուսին չէր խանգարում:Բոլորը ուրախ-ուրախ երգում էին.
Ապրում ենք մի հարկի տակ՝
Ես և դու,և մենք,
Ինչ լավ է իրար գտանք
Ես և դու և մենք:
Ոչ եղբայր ենք ոչ էլ քույր,
Գող փիսո ու այծ,
Օձը ուր,աքլորը
ուր,
Բայց շատ ենք կապված:
Երդվել ենք մի հարկի տակ
Ապրել ուրախ,երջանիկ,
Ինչ լավ է իրար գտանք,
Ես ու դու,մենք- ընտանիք:
Բայց մի օր՝ առավոտ կանուխ, աքաղաղը ծուղրուղու
կանչեց :
-Ինչ է պատահել,-հարցրեց պոզիկ այծը,- ալարկոտ
արթնանալով:
-Լուսաբաց է,-պատասխանեց բարձրագոչ աքաղաղը:
-Ինչ է պատահել,-վախեցավ գող փիսոն:
-Ոչինչ էլ չի պատահել,լուսաբաց է,-ասաց բարձրագոչ
աքաղաղը:
Օձը ձայն չհանեց:Բայց երևում էր նրան էլ դուր չեկավ
բարձրագոչի ծուղրուղուն:
-Ինչ է նշանակում՝լուսաբաց է,ինչ է իրենք կույր են ինչ
է,չեն տեսնում,որ լուսաբաց է,ինչու պիտի աքաղաղը ասեր այդ մասին,-մտածեց նրանցից
ամեն մեկն ու ներեց աքաղաղին:
Օրը մայրամուտին էր մոտենում:Գող փիսոն մտածեց, որ այսօր կաթ քիչ է կերել ու որոշեց պոզիկ այծին
առանց զգուշացնելու մի քիչ էլ կաթ
ուտել:Այ քեզ պոզիկ այծ,նա այնպես պոզահարեց գող փիսոյին,որ սա ցավից
մլավեց ու ցատկեց օձի վրա:Թունավոր օձի հենց
քթի տակից դաշտամկները փախան հեռու- հեռուներ:Օձը անակնկալի գալով չարացավ և խայթեց պոզիկ այծին:Խայթոցը թունավոր էր և այծը
սատկեց:
-Ես չէի ուզում,-սկսեց արդարանալ օձը,-ես չէի ուզում
սպանել նրան:
Աքաղաղը սկսեց կտցելով նեղել նրան:Օձը փախավ՝կորչելով
քարերի տակ:Փիսոն անմեղ տեսքով լիզում էր իր ցաված տեղերը:
-Ծուղրուղու,-կանչեց բարձրագոչ աքաղաղը,-իբր
տեսեք-տեսեք:
Որտեղից-որտեղ հայտնվեց մի աղվես:
-Սա մեր ընտանիքի անդամը չէ,սա որտեղից հայտնվեց,-մտածեց
բարձրագոչ աքաղաղն ու աքլոր-աքլոր ընդառաջ գնաց:Աղվեսին էլ դա էր պետք,աքաղաղի
վիզն ոլորեց ու տարավ:
Իսկ գող փիսոն,որ արդեն մուկ էլ էր կարողանում բռնել՝
շարունակեց սրանից-նրանից գողանալ,թեպետ ամեն անգամ ծեծ էր ուտում,բայց մեկ
է,երեսին չէր երևում...
******* Ես հավիկն եմ,միամիտն եմ, Կուզեմ ածել ոսկե ձու, Ձուն կտցում եմ`ոսկին գտնեմ, Որ մեկս դառնա երկու: Իմ կտուցի մի հարվածից Փշրվում է ձուն իսկույն, Միշտ գերել է դեղնուցը ինձ, Ես ուտում եմ այն թաքուն: Բայց ինչքան էլ ուտեմ թաքուն, Տատից թաքուն-չի լինի, Ոսկե ձվի չի հավատում, Վառեց կտուցս էլի: **** Ես ձկնիկն եմ,նույն բկլիկն եմ, Ինձ խաբում է նույն որդը, Որդը պիտի այնպես ուտեմ, Որ չտեսնի ձկնորսը: **** Ես փղիկ եմ,դեռ փոքրիկ եմ, Բոլորն ինձ շատ են սիրում, Որ փոքրիկ եմ,ես էլ գիտեմ, Մենակ ջուր էլ չեմ խմում: *** Փայտփորիկն եմ,փայտփորիկը, Տուկ,տուկ,տուկ, Կաղնին ունի իմ կարիքը, Լավ է`շուտ: ԻՄ կտուցով հաստ կեղևը փորփրեմ, Միջատներն ու թրթուրները վայելեմ: Ծառաբնին անցքեր անեմ շարունակ, Կաղինները անցքում պահեմ` լավ է շատ: Որ ձմռանը ես չքաղցեմ, Տուկ,տուկ,տուկ, Կաղին ջարդեմ,անցքեր բացեմ շատ ու շուտ: *** Ես կատու եմ մլավան, Երբ քաղցած եմ ես մնում, Թե որ կաթ տան,կամ էլ`թան, Խելոք փիսո եմ լինում: Երբ բակում են ինձ թողնում, Մլավում եմ ես նորից, Դռնից հեռու չեմ գնում` Չմոռանան դրսում ինձ: Չմլավեմ-ինչ անեմ, Մեկ կատու եմ,մեկ`փիսո, Ուրիշ ինչպես ինձ պահեմ, Այսպիսին եմ ես-Ֆսյո: **** Կարմրակտուց-կարմրատոտիկ` Սպիտակ բադ եմ, Լճակ կա իմ բնին մոտիկ` Լողալ գիտեմ: Սպիտակփետուր-կարմրաքիթ նավ` Ես եմ որ կամ, Չոր կարող եմ ջրից դուրս գալ Ամեն անգամ: *** Ամառ է-Արև, Շոգը նեղում է, Գետը բարակել, Բայց իր տեղում է: Գնամ լողանամ, Զովանամ տապից, Վաղն ինչ իմանամ Ջուր կմա ինձ: *** Արի <Մուկ ու կատու>խաղանք, Ես կատուն եմ, Ինչքան պիտի սոված մնանք, Մի բան ուտեմ: Դե,շուտ փախիր,վազիր արագ, Փորձեմ բռնել, Շատ եմ սիրում հաց ու կարագ Ու կաթ խմել: Հերթով փոխվենք`մուկ թե կատու, Խաղը տևի, Պիտի ուտես հիմա էլ դու Հացն ափսեի: Ուտենք-խմենք,բան չմնա, որ մեծանանք, Մուկը կատվին ընկերանա` Հանգստանանք: *** Եղեգնուտում բույն հյուսեց,
Ձու ածեց ճահճահավը,
Աչքը բնից երբ թարթեց,
Չտեսավ կկվի գալը:
Չուներ թիվը ձվերի,
Մոռացել էր թե հաշվեր,
Երկուսը`երեք լինի,
Կկվին ով պիտի պատժեր:
Բնում ձվել էր թաքուն,
Այդ կկու անամոթը,
Հիմա որն էր նրա ձուն,
Որն էր հալալն ու խորթը:
Տաքացնում էր ձվերը
Ճահճահավը իր կրծքով,
Ճեղքեց ձվի կեղևը
Կկվի ձագուկը շուտով:
Շուռումուռ էր նա գալիս,
Բույնն իրեն նեղ էր թվում,
Հավքը թևին էր տալիս,
Բնից հեռու չէր գնում:
Նայում էր նա կուրորեն,
Ոնց տեսածը չհիշեց,
Նորածինը անօրեն
Մի ձուն բնից ցած գցեց:
Երկրորդ ձուն էլ գլորեց
Նորելուկը այդ անճար,
Ինքը`փոքր, գործը չար
Տեսնես այդ երբ սովորեց:
**** ****
Ծեր առյուծը տապալվեց, Մեկնվեց գետնին, Մռնչոցը երկարեց` Հասավ ցեղին հին: Հրաժեշտը տխուր էր- Լքեցին,անցան, Ինչ կորյուններ նա ուներ- Նրան մոռացան: Բորենիներն իմացան, Եկան խմբերով, Լեշի վրա բարձրացան Առյուծից խռով: Գլուխները դրեցին Առյուծի բաշին, Նրա մորթին քսեցին Շնահոտ կաշին: Թավալվեցին-վեր կացան Առյուծահոտով, Իրար աչքի բարձրացան Ոհմակի դեմքով: Իրեն առյուծ էր զգում Ամեն բորենի, Առյուծի լեշն էր լափում Հանուն ողջ ցեղի: ՆՈՒՌ Իմ կեղևի ներսում Օրերն են բոլորում, Հատիկներիս դարսում Տարին է կլորվում: Կեղև ունեմ կարմիր, Կարմիր են հատերս, Ես միրգ եմ հատընտիր, Գուշակիր անունս: ԿԱՏՈՒ
Մեջքը գետնով չի
տալիս,
Համառ է, համառ,
Մլավում է,չի լալիս,
Քեֆին թե կպար:
Դու պիտի զգույշ
լինես՝
Չընկնի ոտքի տակ,
Թե ճամփից մի կողմ հրես,
ԿԿարծի կատակ:
Մուկ որսալու չի գնա` Փորացավ ունի` Թե կաթից այսօր մնա Վաղն էլ կխմի: ԹՈՒԹԱԿ Ինչ ասում եմ-կրկնում է, Ինչ լեզվանի թռչուն է, Աչքերի դեմ երբ մթնում է, Նա մոռացկոտ ու լուռ է: ԱՐԵՎ Երկնքի մեջ կրակ ու հուր, Երկրում է կյանքը եռում, Աչք են ծակում շողերը բյուր, Նրան հեռվից են սիրում: ՄՈՒԿ Հատիկ-հատիկ կտանի Մի պարկ ցորենն ամբարից, Կատվի ահը կա քանի` Նա դուրս չի գա մառանից: ՔԱՄԻ Նստած տեղից երբ ելավ, Փոշու ամպ հանեց, Ինչ որ ճամփին իր գտավ` Իրեն չպահեց: ***** Քամու ոտքն ով տրորեց, Որ աչքը մթնեց, Երկինքն ասես խռովեց, Արևը`խրտնեց: Դիվահարի պես ելավ Քամին աշունքվա, Ձեռք-երեսը անլվա, Քաղցով դեռ հերվա: Վերևում մի ամպ գտավ, Ուզեց տանի տուն, Որ ստեղծի մի անկյուն, Ամպի մեջ մտավ: Չհանդարտվեց գիժ քամին, Խեղճ ամպին քամեց, Թաց հագուստները պահեց Արևագալին... **** Անձրև եկավ,վազեմ տուն, Անձրևի տակ էլ ինչ խաղ, Առնեմ թուրս ու թաքուն Տնից դուրս գամ ես անվախ: Աջ ու ձախ թուրս տանեմ, Կտրեմ շիթերն անձրևի, Արևի ճամփան պահեմ, Որ անձրևը կարճ տևի: Ամպն էլ բակում չի գոռա Կվախենա իմ թրից, Օդը մաքուր կշողա Արևային անձրևից: **** -Փիսիկ,պարկից ցորենի մի քայլ հեռու չես գնում, Պարկին դարձել ես գերի,ոչ ուտում ես,ոչ` խմում: -Մուկիկին եմ սպասում,պարկի մեջ է նա հիմա, Վայել չէ ինձ պես կատվին առանց մկան տուն գնա:
|
|
|
|
|
|