Մի աշխարհ տուն` մեծ աշխարհում` Փոքր ու մեծով, Երկնքում էլ տեղ են պահում Աղերս ու վեճով: Ձեռք չեն քաշում գահի հույսից` Ամենքն են Աստված, Թաքցնում են մութը `լույսից, Ոնց ահ ու կասկած: Կուշտ դեմքի չեն տալիս ապտակ Ի ցույց բոլորի, Գաղտնի փորում են ոտքի տակ, Որ նա գլորվի: Թե մի կտոր հաց են տալիս Քաղցից մեռնողին, Աչք ու ականջ են ման գալիս Ու` քծնողների: Մի աշխարհ տուն`մեծ աշխարհում, Փոքր ու մեծով, Տուն-տունիկ են ասես խաղում` Կռվով ու ծեծով: Պատերազմը տանիքի տակ` Ոնց սառույց պարկում, Միշտ չի մնում գաղտնի ու փակ, Հալոցքն է մատնում: Ախ,իզուր եք,ախ ,իզուր եք Դուք կույր ձևանում, Տեսածը ձեր վերցնում եք կույր, Ու խուլ հեռանում:
*** ******* Աղքատ մարդու վրա նորը երևում է, Հարուստի համար է շքեղ հագ ու կապը, Աղքատին է տրված զուսպ լինելու չափը, Հարուստների բախտը գետի պես բերում է: Աղքատին հարցնում են,-որտեղից է հացը, Հարուստները ունեն առատ ու կուշտ սեղան, Աղքատի հացի մեջ հազար ու մի Սեզամ, Հարուստը վատնում է խառնած չորն ու թացը: Լիության մեջ կույր է, նեղության մեջ ընկած Հարուստի աշխարհը դրախտ է ավերված, Աղքատն իր ատամի ջրով կշտանում է: Աղքատն իր վերմակի չափով է ոտք մեկնում, Անկումը հարուստի` բարձունքը չի փրկում, Դանակավորը`շատ, ուտողն ուրանում է:
***** ****** Երեկվա օրը անցյալ է այսօր, Հիշողության հետ դեռ պիտի հյուր գա, Մտքերս ասես ամբոխ են մոլոր, Անցածի համար փրկագին չկա: Երեկվա օրը լավ էր, քան այսօր, Կորածի հետքով միտքն ուր է գնում, Աստծո պատկերին հայելիս սովոր` Դալկացող դեմքիս հազիվ է նայում: Ժամանակն ասես չոր քամի լինի, Որ խլածաղկից անուն է տանում, Փետուր է թեթև`առանց թևերի, Իր վաղվա օրը ով է իմանում:
************* Ռ.Սարդարյանին
Ընկերս պոետ` ասաց. -Մուրացիկին ձեռք չտամ, Դրամի պես էլ զնգամ, Երգը երբ է մի կուշտ հաց: Ասաց հեռու որ մնամ, Նրա քաղց ու ծարավից, -Ոնց հեռանամ ես երգից, Երբ ընկերոջս եմ նման:
********** Մի շուն ոտքիս հետ եկավ Կերակուրին իմ ձեռքի, Իր քաղցին էր նա խոնարհ, Աղ չեմ ցանում ես վերքի: Համբերատար սպասեց, Մինչև գետնին դնեի, Ինչու էր նա նայում խեղճ, Ուրիշ երկու շների: Ահով էր սիրտը լիքը, Մոտ չգնաց նա կերին, Հույսով `քաղցած շնիկը Կպած է իմ ստվերին:
*********** Մերկությունը թրջած արցունքիս ակունքում Թախիծը`իմ սրտից լցվեց աչքերիս մեջ, Փակ դռների օր է կոպերիս փականքում, Չեմ ուզում,որ ճանաչեն հայացքն իմ խեղճ: Թաքստոց էր փնտրում երկնքում լուսինը, Դեղնախտով հիվանդ էր`ինձ հետ էր նա կիսվել, Շիկացել էր նրա մաշկի տակ դեղինը, Չէր ուզում,որ ցավից անսեր դեմքը տեսնեն: Խանգարվել էր միտքս գերությունից լույսի, Սպասումից երկար`անհամբեր էր դարձել, Հուշը ծնկաչոք էր դռանը իմ հույսի, Այգը կորչելու չափ հեռու էր գնացել: Էլ անառակ որդու վերադարձը չունի Հայրենական տունը`խղճով աղ ու հացի, Կարոտը գինի էր չեկած -անցած տոնի, Թող ինչքան ուզում է հարբեցողը լացի:
*********** Ես ավելին ունեմ,-ասում եմ ինձ, Ասում եմ լավ խոսքի լավ իմաստով, Իմ մուսայի հետ եմ համարյա միշտ, Երկրի վրա էլ ենք ամպե լաստով: Ազնվազարմ տիկնանց ես չեմ ատում, Ինձ կծած խնձոր են երբ շպրտում, Ցավը աներես է`աչք եմ փակում, Իմ մեջ տոնի կանչող զանգի հանգում: Սիրուն է խինդը զույգ, ինչ խոսք, գիտեմ, Կարոտյալին գիտի գթալու չափ, Էլ հին դռնից պիտի նոր ելք գտնեմ, Օազիս տանելու նոր անապատ: Բացվող բոխչի նման ինձ ու իմ մուսային` Իմ երգերը մաս են կարոտի ու սիրո, Կապված եմ ես հոգով կատարյալ աշխարհին, Ունեցածիս վրա աջն է Աստծո...
*************** Անսեր էի երեկ,այսօր էլ եմ անսեր, Աշնան այգում ծառի ուշացումով ծաղկած, Մութը մեջքն էր ծռել, ինչպես հոգնած մի ծեր, Լիալուսնի շողն իր շրթունքներին կապտած: Իմ մենության ծառի արմատները խոր են, Ճամփիս խոստումով են հորիզոնին կապված, Այրվող մոմերը`տաք կարոտից կհալվեն Աստվածների` լուսնի պսակին բոլորած: Մենավոր ու անսեր լիալուսին բոլոր, Մահդ հարության է նման երեք օրում, Լուսնամահիկն աչքիս լավ է չի երևում, Ճանապարհդ` վերին մենության է սովոր:
*************** Ախ,ինչ անեմ,ես ինչ անեմ, Որ չտանջվի իմ հոգին, Ցավիս ցավը ինչպես տանեմ, Լուռ մնալով մորմոքին: Աշխարհ եկա ես ապրելու, Մեռնումների ծով եմ հանց, Երկնիս թևեր նվիրելու, Շղթայված եմ ու գամված: Իմ ասպետը ետ չի գալու, Զուր եմ ճամփին աչք պահում, Ախ, առու է ամպը լալու, Սրտիս մեջ է վարարում: Ետ չի գալու իմ ասպետը, Ու էլ տարիքն իմ ծաղկուն, Անգամ հույզի դանդաղ գետը Ծովի պես է ինձ խեղդում...
|