Տեր,արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի, Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա, Աշխարհը գտնի անդրադարձը քո սիրո ակամա. Տեր, արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի: Իմ արյան հոսքը օրհնանքի հետ քո թող հարատևի, Եվ թող բարձրյալդ անեծքիս լեզուն էլ չհասկանա, Տեր, արա այնպես,որ աղաչանքն իմ բարին լինի, Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա:
|