***
Մի աղջնակ սիրտն իր կբացի իմ առաջ,Երբ ես լինեմ կյանքով մի ափ հողի,
Երբ համբարձվեմ մինչև աքլորականչ,
Պարզությամբ վաղորդյան ապրող ցողի:
Երբ աղջկա սրտին հպվեմ հոգով,
Իմ ապրումը նրա կյանքով կվարարի,
Լույս կարոտին նրա կկապվեմ նարոտով,
Դարձս մտքում երկար նա կպահի:
Կճանաչի լույսի մաքրությամբ աղջկան
Իմ երեկվա օրը`այսօր թիթեռի կյանք,
Իմ երգով կկարճի նա իր դժվար ճամփան,
Ու կլինեմ նրա ամառվա նման տաք:
Անունս շրթունքին կանցնի նա իմ կողքով,
Ես կլինեմ մի նոր սպասումի խաչված,
Ու կհնչեն տիրոջ ձայնի իրավունքով
Իմ երգերը`վաղը,իմ երեկվա գրած..
*****
Ծառը`վկա սպասման,
Ամեն ճյուղը ժամապահ,
Բողբոջեց շունչը գարնան,
Ծառը`վկա սպասման:
Տվածուրիկ հանդիպման
Հուշը ունի այրվող ջահ,
Ծառը`գերին սպասման,
Ամեն ճյուղը ժամապահ:
****
Մենք հեռացել ենք իրարից,
Ժամանակի մասն է հեռուն,
Զի հուշդ միտքս է վառում,
Մենք հեռացել ենք իրարից:
Խունացած վանդակիս ճաղերին
Պատրանքիս ժանյակն եմ փռում,
Մենք հեռացել ենք իրարից,
Ժամանակի մասն է հեռուն...
****
Սերս հազար անգամ փուչ ստով փորձեցիր,
Սատանա թե Աստված մեր առջևից անցան,
Սիրտս տվիր հրին կարոտի անսասան,
Սերս հազար անգամ փուչ ստով փորձեցիր:
Խաչափայտը սիրուս`գրոշով պղծեցիր,
Կասկածեցիր անգամ զորությանը արյան,Երբ համբարձվեմ մինչև աքլորականչ,
Պարզությամբ վաղորդյան ապրող ցողի:
Երբ աղջկա սրտին հպվեմ հոգով,
Իմ ապրումը նրա կյանքով կվարարի,
Լույս կարոտին նրա կկապվեմ նարոտով,
Դարձս մտքում երկար նա կպահի:
Կճանաչի լույսի մաքրությամբ աղջկան
Իմ երեկվա օրը`այսօր թիթեռի կյանք,
Իմ երգով կկարճի նա իր դժվար ճամփան,
Ու կլինեմ նրա ամառվա նման տաք:
Անունս շրթունքին կանցնի նա իմ կողքով,
Ես կլինեմ մի նոր սպասումի խաչված,
Ու կհնչեն տիրոջ ձայնի իրավունքով
Իմ երգերը`վաղը,իմ երեկվա գրած..
*****
Ծառը`վկա սպասման,
Ամեն ճյուղը ժամապահ,
Բողբոջեց շունչը գարնան,
Ծառը`վկա սպասման:
Տվածուրիկ հանդիպման
Հուշը ունի այրվող ջահ,
Ծառը`գերին սպասման,
Ամեն ճյուղը ժամապահ:
****
Մենք հեռացել ենք իրարից,
Ժամանակի մասն է հեռուն,
Զի հուշդ միտքս է վառում,
Մենք հեռացել ենք իրարից:
Խունացած վանդակիս ճաղերին
Պատրանքիս ժանյակն եմ փռում,
Մենք հեռացել ենք իրարից,
Ժամանակի մասն է հեռուն...
****
Սերս հազար անգամ փուչ ստով փորձեցիր,
Սատանա թե Աստված մեր առջևից անցան,
Սիրտս տվիր հրին կարոտի անսասան,
Սերս հազար անգամ փուչ ստով փորձեցիր:
Խաչափայտը սիրուս`գրոշով պղծեցիր,
Սերս հազար անգամ փուչ ստով փորձեցիր,
Սատանա թե Աստված մեր առջևից անցան:
******
Ինքս ինձ զորավիգ չեղա,
Սատանա թե Աստված մեր առջևից անցան:
******
Ինքս ինձ զորավիգ չեղա,
Ինչպես
որ
թույլին
են
օգնում,
Ծնկելուց
տանջանքով
ելա,
Ձեռքերս
տարածած
օդում:
Անսխալ
չապրեցի
ոչ
մի
օր,
Իմաստուն
չդարձա
դրանից,
Անհաշիվ
վատնումի
սովոր
Միտքը
իմ`տանում
էր
ինձանից:
Ինչքան
էլ
փորձեցի
ուրիշին`
Փորձություն
եղավ
ինձ
համար,
Սովորող
չեղա
ես
ուշիմ,
Ունեցա
միշտ
մի
գլխացավ:
Գոհ
չեղա
ոչ
մի
օր
ինձանից,
Նորից
ինձ
ձեռնոց եմ
նետել,
Բռնել
ենք
միևնույն
պարանից`
Սխալն
իմ
սխալ
եմ
գտել:
****
...դուք ինձ փնտռում եք ոչ թե նրա համար,
որ նշաններ տեսաք,այլ որովհետեւ
կերաք այն հացից եւ կշտացաք:
Յովհաննես 6, 26
Կերաք իմ հացից ու երբ կշտացաք,
Սկսեցիք իմ հացին ծուռ նայել,
Թարմ էր,-ասացիք,-բայց դե շատ էր տաք,
Հացի կողը չոր գետնին էր վայել:
Մտածեցիք թե հացը ինձ պետք չէր,
Ավելցուկն էր,որ ես ձեզ տվեցի,
Ցորենի արտից մի հասկը ինչ էր,
Ասենք հարդի հետ քամուն թողեցի:
Իմ հացին ինչքան հաճախ մոտեցաք,
Այնքան ջանացի ես ձերը լինել,
Կշտանալուց ետ դուք ինձ ուրացաք,
Ձեր սոված օրը ես չեմ հորինել:
****
Կուրությունը գիտես
Քին ու ոխի,
Ամենագետն Աստված`
Խուլ ամբոխի:
****
Հարցում ես անում ինձնից` ուրիշին,
Իմ մասին բառ ու բան ես հավաքում,
Միջանցիկ քամին ինչքան էլ ուշիմ`
Հավատից հույսի բոց է գողանում:
Մեկ է,քո ուղին մատուռ է տանում,
Ունեցածդ մոմ ու խունկ ծիրանի,
Իզուր ես գաղտնի հավատից պահում,
Կրակը առանց ծխի չեն վառի:
Ահա,երբ արդեն եկել ես դու ինձ,
Ալյուրը մաղած իմ ծանոթների,
Քո ջանքը ազնիվ թվում է ինձ պիղծ,
Իսկ սերդ`թիթեռ,առանց թևերի….
*****
Աչքս սառում է անվերջ
Սար է իմ աչքի հեռուն,
Մի ձայն կանչում է անքուն,
Կանթեղած լույսը անշեջ:
Կարոտն արթուն է իմ մեջ,
Սարը չեկավ ինձ հետ տուն,
Աչքս սառում է անվերջ,
Սար է իմ աչքի հեռուն:
***
Ծնունդս ութին է դեկտեմբերի,
Գրված է հունվար հինգ,գեթ վեց գրվեր,
Աղեղնավոր եմ,այծիկ գիտեի,
88-ից իմ քաղաքը փրկվեր:
Երկու սիրտ էր իմ ներսում բաբախում,
Երկունքիս ճիչը պիտի կրկնվեր,
Մինչ արհավիրքի աչքից արնախում
Չպիտի փրկվեր ոչ ծեր,ոչ ծծկեր:
Դեկտեմբերի յոթ,կնճռոտ է դեմքդ,
Փակված քո վերքի հուշը չի մեռնում,
Նետ ու աղեղս տալիս եմ ձեռքդ,
Վաղը տոն օր է, ծնունդ եմ գնում...
*****
Թակեցին իմ տան դուռն այսօր,
Ինձ անծանոթ այր ու մի կին,
Կառչած Աստծո գրյալ խոսքին
Թակեցին իմ տան դուռն այսօր:
Տապան ենք մենք,-ասին,-մի նոր,
Տեղ չէր տալիս նավն իմ մտքին,
Թակեցին իմ տան դուռն այսօր,Ավելցուկն էր,որ ես ձեզ տվեցի,
Ցորենի արտից մի հասկը ինչ էր,
Ասենք հարդի հետ քամուն թողեցի:
Իմ հացին ինչքան հաճախ մոտեցաք,
Այնքան ջանացի ես ձերը լինել,
Կշտանալուց ետ դուք ինձ ուրացաք,
Ձեր սոված օրը ես չեմ հորինել:
****
Կուրությունը գիտես
Քին ու ոխի,
Ամենագետն Աստված`
Խուլ ամբոխի:
****
Հարցում ես անում ինձնից` ուրիշին,
Իմ մասին բառ ու բան ես հավաքում,
Միջանցիկ քամին ինչքան էլ ուշիմ`
Հավատից հույսի բոց է գողանում:
Մեկ է,քո ուղին մատուռ է տանում,
Ունեցածդ մոմ ու խունկ ծիրանի,
Իզուր ես գաղտնի հավատից պահում,
Կրակը առանց ծխի չեն վառի:
Ահա,երբ արդեն եկել ես դու ինձ,
Ալյուրը մաղած իմ ծանոթների,
Քո ջանքը ազնիվ թվում է ինձ պիղծ,
Իսկ սերդ`թիթեռ,առանց թևերի….
*****
Աչքս սառում է անվերջ
Սար է իմ աչքի հեռուն,
Մի ձայն կանչում է անքուն,
Կանթեղած լույսը անշեջ:
Կարոտն արթուն է իմ մեջ,
Սարը չեկավ ինձ հետ տուն,
Աչքս սառում է անվերջ,
Սար է իմ աչքի հեռուն:
***
Ծնունդս ութին է դեկտեմբերի,
Գրված է հունվար հինգ,գեթ վեց գրվեր,
Աղեղնավոր եմ,այծիկ գիտեի,
88-ից իմ քաղաքը փրկվեր:
Երկու սիրտ էր իմ ներսում բաբախում,
Երկունքիս ճիչը պիտի կրկնվեր,
Մինչ արհավիրքի աչքից արնախում
Չպիտի փրկվեր ոչ ծեր,ոչ ծծկեր:
Դեկտեմբերի յոթ,կնճռոտ է դեմքդ,
Փակված քո վերքի հուշը չի մեռնում,
Նետ ու աղեղս տալիս եմ ձեռքդ,
Վաղը տոն օր է, ծնունդ եմ գնում...
*****
Թակեցին իմ տան դուռն այսօր,
Ինձ անծանոթ այր ու մի կին,
Կառչած Աստծո գրյալ խոսքին
Թակեցին իմ տան դուռն այսօր:
Տապան ենք մենք,-ասին,-մի նոր,
Տեղ չէր տալիս նավն իմ մտքին,
Ինձ անծանոթ այր ու մի կին:
*****
Մոմիս բոցը հանգավ
Խնկահոտը շուրթին,
Չհասած երկնքին
Մոմիս բոցը հանգավ:
Միջանցիկ քամի կար,
Նայում էր իմ ձեռքին,
Մոմիս բոցը հանգավ
Խնկահոտը շուրթին:
****
Եթե մի օր ես հանդիպեմ Աստծուն,
Դրա
համար նախ պիտի մեծանամ,
Գոյիս
գաղտնիքը պիտի իմանամ,
Եթե
մի օր ես հանդիպեմ Աստծուն:
Հունի
մեջ գետի `ծանծաղ է առուն,
Հավատը
մեծ է նորածին մանկան,
Եթե
մի օր ես հանդիպեմ Աստծուն,
Դրա
համար նախ պիտի մեծանամ:
***
******
Ամենքից
շատ նվիրվեցի օրորոցին իմ մանկան,
Նրա
փոքրիկ գոյի մեջ կա մեծ հրաշք,
Սիրո
երգիչ ու կարոտյալ հույզի տաք,
Ամենքից
շատ նվիրվեցի օրորոցին իմ մանկան:
Ծուխն
իմ ներսում`մանկանս համար վառ կրակ,
Նրա
սիրո անկեղծությամբ կյանքս է թանկ,
Ամենքից
շատ նվիրվեցի օրորոցին իմ մանկան,
Նրա
փոքրիկ գոյի մեջ կա մեծ հրաշք:
*****
Եկել`բախում ես դուռն իմ տապանի,*****
Ինչ լեզվով ես հետդ խոսեմ,
Սիրտ իմ միամիտ,իմ խելառ,
Գարունը քեզ շատ է հուզել`
Անկեղծ ծաղկումի հուրը վառ:
Ընկել ես դու նրա խելքին,
Աշխարհի սիրուն`սիրահար,
Մանկան պես կպած իմ կրծքին,
Բարի ու մեկ էլ`այսքան չար:
Սիրտ իմ,խփվում ես պատեպատ,
Չի լինում քեզ արդեն բռնել,
Հուզմունքիդ հեղեղը առատ,
Հույզերիս ակունքն է մտել:
Լսիր ինձ,ամենա իմ միակ,
Տես ինչքան ներքև եմ ընկել,
Գտել ես գժության ժամանակ,
Երբ պետք է մեկ մեկու փրկել:
***
Ասում ես`դուրս եկ,ջրհեղեղ չկա,
Ասում ես`ինքդ էլ բարի ես քանի,
Ոչ մի դավադիր ձեռք մոտիկ չի գա:
Հեղեղն անցած է`ուզում ես ժպտամ,
Անձրևներից իմ մտքերը թաց են,
Ուզում ես մի քիչ ինձ արևին տամ,
Տաքացած սիրտս քո առջև բացեմ:
Էլ ինչի համար`ասում եմ`գնա,
Հեղեղն ինձանից առաջ է անցել,
Իսկ Էդգար Պոի ագռավը ահա`
նույնն է,տապանում ինձ է մնացել:
****
Հաճախ է միտքս ինձնից հեռացել
Հայացքը շրջել դեպի անցյալն իմ,
Հուշերս առած թևանցուկ անցել`
Հարազատ այնքան,ոնց հին մտերիմ:
Անվերադարձ է ժամանակի պես`
Իմ անցած ուղին,որ գետ է դարձել,
Ու առաջվանը չեմ էլ արդեն ես,
Առաջ էլ լողորդ ինձ չեմ ճանաչել:
***
Հրաշալի է ապրելը,
Եվ տենչը արարման`հրաշք,
Ունենալն այս երկիրը,
Եվ այն, որ ծնվել ես մարդ:
*** *****
Հարության տոնի առթիվ`
Խաչակնքեցի լուսնին,
Հաղորդվեց խաչի հույսին `
Հարության տոնի առթիվ:
Մնացին նորալուսնին
Աստղերը անկիրք-անթիվ,
Հարության տոնի առթիվ`
Խաչակնքեցի լուսնին:
****
Երեսս թեքում եմ քեզանից,
Երեսիդ էլ նայել չեմ ուզում,
Չես պահում գաղտնիքդ ինձանից,
Ինձ անքեն տարիքն է քո հուզում:
Ակոսող կնճիռը ճակատիդ`
Մազերիդ ձյունաթափ փայլերում,
Արցունքիս կաթիլը լույս կրծքիդ`
Գնալով դու ինձ ես նմանվում:
Ծակում ես աչքս` լուռ շոյելիս,
Դու`ոչ ինձ,ոչ քեզ ես խնայում,
Փոխվել ես`տխրում եմ,հայելիս,
Ու ես եմ քեզանից հեռանում:
Իզուր ես հուշերս բորբոքում`
Իմ տեսած պատկերով քո սիրուն,
Փնտրում եմ էլ նրան քո խորքում,
Արծաթե մշուշ է քո հեռուն:
*****
Ուզում եմ հիշել իմ սիրո մասին
Սիրալիր խոսքով`ոնց սիրող մի կին,
Նա, որ նման էր իմ երկրորդ կեսին`
Հեռու է ինձնից`երկինք ու գետին:
Անչափ շատ էի իմ սիրուն սիրում,
Դա նույնն էր նրան թե սպանեի,
Ինձնից առավել իմը համարում,
Սիրածին ինչպես ունենալ գերի:
Վախենում էի հանկարծ իմանա
Մտքումս եղած վանդակի մասին,
Ոսկե ճաղերով նա չէր հիանա,
Կանիծեր կյանքը բախտի երեսին:
Իմ մատնեմատը վաղուց է տկլոր,
Ազնիվ մետաղը ինչ սիրո կամար,
Սիրտս ինչքան էլ ինձանից դժգոհ`
Իմ սիրեցյալը պիտի հեռանար:
Ես նրա առաջ դուռ էի բացել,
Մինչև որ ճամփի մութը լուսանա,
Շշթունքս է նրա համբույրին ճաքել,
Չեմ ուզում ասել,որ նա չիմանա:
******
Տունկս ասես վազ է խաղողի`
Փաթաթված զորությանը խոսքի,
Ստվերը մանուկ կրծքին հողի`
Պոեզիայի ժամ` հալած ոսկի:
Մի հատիկ արևով երկինքը
Մնացել է անբարբառ հույզին,
Հնձանը խաղողով է լիքը,
Բաքոսի աչքն է իմ ողկույզին….
********
Հորիզոնի հայելին մշուշն է կապել,
Ճանապարհս մի փակիր, թե ինձ սիում ես,
Ես չեմ խմի քո գինին, թող իմը վատնեմ,
Թե նվիրում է սերը` հացդ պահում ես:
Ես գինով էլ կգտնեմ աշխարհի ծայրը,
Խլածաղկի պես թեթև` ինչպես բաց նամակ,
Իմ մտքի մեջ ես կայրեմ քո մութ քարայրը,
Ու վերջում կլինենք մենք երկուսով մենակ:
Միայն հիմա մի խաչվիր իմ ճամփի վրա,
Թող անստվեր երկնանա իմ սիրո ուղին,
Թող մշուշը աչքերիս միջով հեռանա,
Ինձ ծիածան ունենա անգույն հայելին:
****
Վախենում եմ հանկարծ հողն այս չդիմանա
Երկնաքեր կրքերի հաղթական շքերթին,
Աչքը անկուշտ մարդու քսակին կուլ գնա
Աշխարհն ու մնա անհաղորդ իր վերջին:
Չցամաքի թափվող արյունն էլ Աբելի
Փոթորկի պես կարմիր մրրկանա դեպի վեր,
Կործանի գալիքը դեռ չծնված դարի,
Սպասումը լուսե համարվի անվավեր:
Չհասցնի դառնալ գարին ընկույզի չափ,
Ու ոչ էլ ցորենը` կարմրած մասուրի,
Ու դառնա աշխարհը մի հոգու ավերակ,
Խորտակվելով ջրում երկնքի ծովերի:
Վախենում եմ մի օր Մհերը ցանկանա
Ու որոշի վանել խավարը քարայրից,
Վերջին հույսի նման երկար չդիմանա ,
Վախենում եմ ապրող նրա բաժին մահից…
*****
Ամոքումի ափերը կլոր են երևի,
Մոլորակի են նման թագ ու գահերի,
Հոգ չէ,թե մի օր հանկարծ ես` Ես չեմ լինի,
Ես կապրեմ կյանքով անզուսպ անցած պահերի:
Ու այսօրվա նման էլ չի նվա հոգիս,
Տխրությունս չի թրջի էլ պայծառ ոչինչ,
Այսպես ջրիկ չի լքի սիրած կյանքը ինձ,
Իմ ծովերից ինձ տալով կաթիլից էլ քիչ:
Այդպես ազնիվ չէ,հարկավ, պոետի իմ իղձ`
Այս աշխարհի սիրուց է, որ աստված չես դու,
Ոտնահարվում է կամքս`կորցնում եմ ինձ,
Մեկ ենք,ինչքան էլ ասես` երեք կամ երկու:
Մի ենք`ես և դու, մեկ էլ անմահ լույսն հոգու,
Նույնն է կանչը կարոտի ու նրա հեռուն,
Լքված ափերը վերջին հույսն ունեն մարդու,
Հազար ու մի չու տեսած երկինք վերևում…
***
Ամառը երկարեր`
Արևից էլ անդին,
Օրը տաք`տաք հալվեր
Գիշերվա մերկ կրծքին:
Օդը մարմին առած`
Լիներ շոշափելի,
Շունչը իրեն պահած
Տրվեր` տաք ու էլի:
Անվերջ ամառ լիներ,
Բերեր մտքերն ի մի,
Արեգակը քրտներ
Գիշերներում էլի….
****
Ուզածս ինչ է իմ ճամփից մենակ`
Նեղացած կանաչ –դեղին խոտերից,
Արժե կորցնել այսքան ժամանակ`
Թախծելու համար ետ դառնալ նորից:
Ճամփաբաժանից առաջ իմ ճամփան
Հողի չափ գորշ ու փոշոտ է եղել,
Ճամփորդի բախտով կապված եմ նրան`
Քար ու փոսերը ինչպես չներել:
Նեղանալ անցած- չեկած տոներից,
Չսիրել կնճռոտ դեմքը նորօրյա,
Փնտրել հուշերում ու չգտնել ինձ,
Ոնց թողնել ձեռքը ծոցի մեջ մնա:
Արժե նեղանալ սառը գույներից,
Երբ տաք գույներում էլ չես կրակվում,
Երբ ստվերդ արդեն զերծ է ձևերից,
Երբ տրորվելուն նա չի առարկում:
Արժե կորցնել այսքան ժամանակ
Երգելու թախիծն իմ կարճ տողերում,
Նեղանալ ճամփից ի վերուստ մենակ
Գտած երկնագույն երկնքի հեռուն:
****
Վախերը՝բյուր,կարճ ու երկար,
Ինչ իմանայիր,
Դարից,ասա,ինչ կմնար,
Թե դու չգայիր:
Մի կյանք տևող մահվան ահից
Աստված չծնվեր,
Կյանքը կարճ է անցած դարից,
Պիտի կրկնվեր:
****
Դու հիշողություն ունես,հոգիս,
Երբ որ ես էլ քեզ չմնամ,
Այրվեմ մարմնիս ցուրտ կրակում,
Ինձ կհիշես անհիշությամբ,
որ դու հոգիս,նորից սիրես,
Անհոգ մանկան անմեղությամբ:
*****
Ժամանակն իմ օգտին չխոսեց,
Չգիտեմ ինչ շահեց դրանից,
Գուցե և իմ միջով նա հոսեց,
Չիմացա ինչ տարավ ինձանից:
Չպարզեց խնդության իր սինին,
Սովորեմ վաղվանից սպասել,
Չթթվի տոնական իմ գինին,
Լեզու եմ օրվա հետ թաթախել:
Հարազատ չդարձա ես նրան,
Ինչքան էլ փեշերից շատ կախվեմ,
Հասմիկ եմ`կանչում եմ մի բերան,
Պոետ եմ,մեռնեմ էլ` կհաղթեմ: